Արագածոտնի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում կկառուցվի 42 կրթական հաստատություն

Արագածոտնի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում կկառուցվի 42 կրթական հաստատություն։ Համապատասխան նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Ներկայացվող նախագծով ևս մեկ քայլ առաջ ենք գնում Կառավարության ծրագրի կարևորագույն թիրախներից մեկի՝ 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրով։ Այս նախագծով հաստատում ենք Արագածոտնի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերի այն հաստատությունների ցանկը, որտեղ կկառուցվեն կրթահամալիրներ կամ դպրոցներ՝ կախված դրանց չափերից և նախատեսվող հզորություններից։ Այս նպատակով նախագծով առաջարկվում է բյուջեով հատկացված միջոցների շրջանակներում կատարել վերաբաշխում 396 միլիոն դրամի չափով։

Այս աշխատանքների արդյունքում երեք մարզերում կստեղծվի 20 կրթական համալիր և կկառուցվի 22 դպրոց»,- ասաց Անդրեասյանը։

ajax-loader