Օգոստոսին Գեղարքունիքում ծնվել է 173 երեխա

 2023 թվականի օգոստոս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 173 երեխա՝  88 տղա, 85 աղջիկ:

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, 173 երեխաներից 36-ը ծնվել են Գավառի, 27-ը՝ Սևանի, 14-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 95-ը՝ Մարտունու ծննդատանը և 1-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

ajax-loader