Tag Archives: օգոստոս

Թոշակառուներն օգոստոսին ավելի քան 5 մլրդ դրամի անկանխիկ առևտուր են արել

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ասել է, որ ՀՀ–ում կենսաթոշակառուներն օգոստոսին 5 մլրդ 500 հազար դրամի անկանխիկ առեւտուր են արել։ Նա նշել է, որ կենսաթոշակով անկանխիկ առեւտրի համակարգին օգոստոսին միացել է նաեւ «Հայէկոնոմբանկը», ինչի արդյունքում 15 հազար նոր քաղաքացի է ներգրավվել. «Այս պահին կենսաթոշակային քարտով անկանխիկ առեւտուր է անում, ընդհանուր առմամբ, 141 հազար անձ։ Անկանխիկ առեւտրի հետվճարների ...

Կարդալ ավելին »

Օգոստոսին Գեղարքունիքում ծնվել է 173 երեխա

 2023 թվականի օգոստոս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 173 երեխա՝  88 տղա, 85 աղջիկ: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, 173 երեխաներից 36-ը ծնվել են Գավառի, 27-ը՝ Սևանի, 14-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 95-ը՝ Մարտունու ծննդատանը և 1-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

Կարդալ ավելին »

Հայտնի է՝ երբ կվճարվեն օգոստոսի կենսաթոշակները

Միասնական սոցիալական ծառայությունից հայտնում են, որ 2023 թվականի օգոստոս ամսվա կենսաթոշակի վճարումը կսկսվի օգոստոսի 3-ից։ Հիշեցնենք, որ 2023 թ․ հուլիսի 1-ից միջին ամսական և նվազագույն կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը բարձրացել են։

Կարդալ ավելին »
ajax-loader