Երևանի թիվ 28 մանկապարտեզից «Արաբկիր» ԲԿ տեղափոխված 4-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել հանկարծամահության հատկանիշներով։ Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեն։ «Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանկարծամահության հատկանիշներով։ Այս պահին ակտիվ քննչական գործողություններ են իրականացվում հանագամանքները և պատճառները պարզելու նպատակով։ Քննչական գործողություններ են իրականացվում նաև մանկապարտեզի բուժանձնակազմի հետ։ Նշանակվել է դիակի ...
Կարդալ ավելին »Tag Archives: երեխա
41-ամյա Լիանան 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել
41-ամյա Լիանան 11-րդ անգամ է զգում երեխա ունենալու բերկրանքը։ Այս մասին տեղեկանում ենք «Էրեբունի» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։ Աբելը, բազմազավակ ընտանիքի ամենակրտսերը՝ 7-րդ տղան, ևս «Էրեբունիի» ծննդատանն է ծնվել։ Այս անգամ նորածնի անունը երեխաներն են ընտրել։ Բազմազավակ մայրիկը դժվարություններից վաղուց չի վախենում, հատկապես հիմա, երբ իրեն օգնում են ավագները։ Լիանան համոզված է, որ Աբելն էլ իր քույրերի և եղբայրների պես ...
Կարդալ ավելին »Մեկնարկեց համազգային առաջին Գիտության շաբաթը
Team Telecom Armenia-ի աջակցությամբ այսօր մեկնարկեց համազգային «Գիտության շաբաթ»-ը, որն Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։ Գիտության շաբաթը հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված բազմաձևաչափ միջոցառումների շարք է, որի նպատակն է հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, բացատրել դրանց կարևոր դերը ժամանակակից աշխարհում և գիտությունը դարձնել գրավիչ երիտասարդների համար։ Գիտության շաբաթվա շրջանակում հոկտեմբերի 1-ից 6-ը ժամը 15:00-ից 21:00-ը Ազատության հրապարակում կանցկացվի Գիտության փառատոն, որը համախմբելու է ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների ստեղծած «ՍՈՐՍ» հիմնադրամի երկարամյա գլխավոր հովանավորն է
ԶՊՄԿ-ն հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների ստեղծած «ՍՈՐՍ» հիմնադրամի երկարամյա գլխավոր հովանավորն է։ Այս տարիներին տարեկան շուրջ 150 հաշմանդամություն ունեցող երեխա ստանում է անվճար շարունակական թերապիա և այլ ծառայություններ, 40 երեխա` անձնական օգնականի ծառայություն։ Անցյալ տարի մեր ընկերության աջակցությամբ «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցության հիմնադրամը մեկնարկել է ծրագիր, որի շնորհիվ Կապանի մանկական կենտրոնի հոգեբանի, լոգոպեդի և էրգոթերապիստի սենյակները համալրվել են անհրաժեշտ գույքով։ ...
Կարդալ ավելին »Գեղարքունիքում հուլիսին ծնվել է 111 երեխա
2024 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում ծնվել է 111 երեխա՝ 65 տղա, 46 աղջիկ։ Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովից, 53 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 24-ը՝ Գավառի, 17-ը՝ Սևանի, 14-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 3-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ 2023 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում ծնվել է 128 երեխա։
Կարդալ ավելին »ԷԿՈ ծրագրով ծնված 159 երեխաներից 28-ը եղել են զոհված զինծառայողի քույր կամ եղբայր
2023 թվականին վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով (ԷԿՈ) բուժօգնության ծրագրով ծնված 159 երեխաներից 28-ը եղել են զոհված զինծառայողների քույրեր եւ եղբայրներ, իսկ 2024-ին հունվար-հուլիսին 271 երեխայից 16-ն են զոհված զինծառայողների քույրեր ու եղբայրներ: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, «Ընդլայնվում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով (ԷԿՈ) բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության ...
Կարդալ ավելին »Մարտունիում ծնվել է Արցախից բռնի տեղահանված Գրիգորյանների ընտանիքի 9-րդ երեխան
Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Մարտունի քաղաքում վերաբնակություն հաստատած Արթուրիկ և Լիաննա Գրիգորյանների ընտանիքի 9-րդ երեխան: Փոքրիկին անվանել են Լեո: Ունի 3350 գրամ քաշ և 50 սմ հասակ։ Նորածինն ունի 6 եղբայր և երկու քույր։
Կարդալ ավելին »Սևանում 3 տարեկան երեխան ընկել է 3-րդ հարկի պատուհանից, հետո մայրն է իրեն նետել, որ փրկի
Սևան քաղաքում 3 տարեկան երեխան երեկ ընկել է 3-րդ հարկի պատուհանից և հայտնվել 2-րդ հարկի պատշգամբում, ArmeniaSputnik -ին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։ Երեխայի ընկնելուց հետո մայրն է իրեն նետել, որ երեխային փրկի: Փոքրիկին վնասվածքներով տեղափոխել են Երևան: Երեխայի մայրը, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չունի:
Կարդալ ավելին »Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերված երեխան վերամիավորվել է ընտանիքի հետ
Շուրջ երկու ամիս մանկատանն անցկացնելուց հետո՝ մայիսի 8-ին, ՀՀ մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերված աղջիկ երեխան վերամիավորվել է ընտանիքի հետ։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։ «Ոստիկանության, «Երևանի Մանկան Տուն» ՊՈԱԿ-ի և մի շարք այլ գերատեսչությունների համատեղ աշխատանքի շնորհիվ փոքրիկն այսօր կքնի ոչ թե մանկատան, այլ իր տան օրորոցում։ Մանկատան տնօրենի խոսքով՝ սա այն դեպքն է, ...
Կարդալ ավելին »Գեղարքունիքում հունիսին ծնվել է 99 երեխա
2024 թվականի հունիսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 99 երեխա՝ 55 տղա, 44 աղջիկ: Ինչպես տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, 99 երեխայից 34-ը ծնվել է Մարտունու ծննդատանը, 22-ը՝ Գավառի, 28-ը՝ Սևանի, 11-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում և 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ 20233 թվականի հունիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում ծնվել է 76 երեխա՝ 39 տղա և 37 ...
Կարդալ ավելին »