Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2024 թվականի մարտին ծնվել է 88 երեխա՝ 46 տղա և 42 աղջիկ։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, 41 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 18 ծնունդ՝ Սևանի, 14-ական ծնունդ՝ Գավառի և Վարդենիսի բժշկական կենտրոններում, 1 ծնունդ՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։
Նախորդ տարվա մարտ ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում գրանցվել է 119 ծնունդ՝ 65 տղա, 54 աղջիկ։ Միայն Վարդենիսի բժշկական կենտրոնում է, որ պահպանվել է նախորդ տարվա մարտին գրանցված ծնունդների ցուցանիշը, իսկ ահա մնացած բուժհաստատություններում առկա է էական նվազում։