ՀՀ-ում կա մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող 8 521 մարդ

2023 թվականի տարեվերջի տվյալներով՝ ՀՀ-ում կա մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող 8 521 մարդ,  որոնց թվում 2 720-ը կանայք են։  Տվյալներն ամփոփել է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ 

ՀՀ-ում հաշվետու ժամանակաշրջանում մանկուց հիվանդություն ունեցող  8 519  երեխա կա, որոնցից 2 719-ը աղջիկներ են։ Հաշմանդամություն ունեցող երեխաներն ունեն տարբեր հիվանդություններ։

Մասնավորապես,  2023-ի վերջի տվյալներով՝ 66-ն ունեն արյան շրջանառության համակարգի հիվանդություններ, որոնցից 22-ը աղջիկներ են։  Նորագոյացություններ ունեցող երեխաների թիվը 216 է, որոնցից 102-ը աղջիկներ են։ Նյարդային համակարգի խանգարումներ ունեցող՝  հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը 1 885  է,   որից 659-ը կազմում են աղջիկները։ Այլ հիվանդությունների համեմատությամբ մեծ թիվ են կազմում հատկապես հոգեկան և վարքի խանգարումներ ունեցող երեխաները՝ այդպիսիք 2 875-ն են, որոնցից 685-ը՝ աղջիկներ։ Բնածին զարգացման արատներ, դեֆորմացիաներ և քրոմոսոմային խանգարումներ ունեցող 1 308 երեխա կա 2023-ի վերջի տվյալներով, որոնցից 490-ը՝ աղջիկներ, վնասվածքներ, թունավորումներ և արտաքին պատճառների ներգործության որոշ այլ հետևանքներով հաշմանդամություն ձեռք բերած 81 երեխա կա, որից 26-ը՝ աղջիկներ, աչքի և նրա հավելյալ ապարատի հիվանդություններ ունեցող 441 երեխա, որոնցից 134-ը՝ աղջիկներ, ականջի և պտկաձև ելունի հիվանդություններ ունեցող 364 երեխա, որոնցից 140-ը՝ աղջիկներ, տուբերկուլյոզ ունեցող 18 երեխա, որից 5-ը՝ աղջիկ։  Մկանակմախքային (ոսկրամկանային) համակարգի և շարակցական հյուսվածքի հիվանդություններ ունեցող 171 երեխաներից 67-ը աղջիկներ են, շնչառական օրգանների հիվանդություններ ունեցող 101 երեխաներից  10-ն են   աղջիկները։  

ajax-loader