Tag Archives: երեխա

Ուզում եմ բոլորս դպրոցն ընկալենք որպես թռիչքուղի, որի միջոցով պիտի սկսվի երեխաների թռիչքն իրենց երազանքների վրայով. վարչապետ

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան այցելել է Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրի Տիգրան Մեծի անվան նորակառույց դպրոց և Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոց: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրի դպրոցը կառուցվել է Կառավարության 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում: Վարչապետը ներկա է գտնվել առաջին դասարանցիների նորամուտին նվիրված միջոցառմանը, ...

Կարդալ ավելին »

Եղեգնաձորում կատաղած շունը կծել է չորս երեխայի

Եղեգնաձորի բժշկական կենտրոնի տնօրենից օգոստոսի 30-ին ահազանգ է ստացվել, որ նույն հասցեում գտնվող ԲԿ-ի բակում կատաղած շունը կծել է քաղաքացու․ շանը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես տեղեկացրին ՆԳՆ փրկարար ծառայությունից, ժամը 16։36-ին դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, դեպքի վայր է մեկնել նաև ...

Կարդալ ավելին »

450 մլն դրամ՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ծրագրերի շահառուներին

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերի, այդ թվում՝ միանվագ դրամական աջակցության, կանխավճարի ապահովագրության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում նախարարություն դիմած քաղաքացիներին աջակցության տրամադրման ...

Կարդալ ավելին »

2023-ին 50 հազար դրամ է նշանակվել ընտանիքում ծնված 3-րդ և հաջորդ ավելի քան 7340 երեխայի

Միայն այս տարվա ընթացքում ընտանիքում երրորդ եւ հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված 50,000 դրամ աջակցություն է նշանակվել ավելի քան 7340 երեխայի։ Ծրագրի մեկնարկից մինչ այժմ աջակցություն է նշանակվել ընտանիքում երրորդ եւ հաջորդ ավելի քան 17000 երեխայի: Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: Հիշեցնենք, որ աջակցությունը տրամադրվում է մինչեւ երեխայի 6 տարեկան դառնալը։ Այն նշանակվում է, եթե՝ -երեխան ծնվել ...

Կարդալ ավելին »

Սյունիքի Հարթաշեն գյուղի մոտ լիճն ընկած 3-ամյա երեխան մահացել է, փրկարարները ձորից դուրս են բերել նրան որոնած քաղաքացուն

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 12-ին, ժամը 17։28-ին ահազանգ է ստացել, որ Հարթաշեն գյուղում երեխա է կորել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Վ․-ն ...

Կարդալ ավելին »

Կարմրուկով վարակվել է 225 քաղաքացի, որից 156-ը՝ երեխա

Առողջապահության նախարարությունից ներկայացրել են Հայաստանում կարմրուկով պայմանավորված իրավիճակը: Հունիսի 12-ի դրությամբ կարմրուկի ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 225 է, որից 9 մարդ հոսպիտալացված է, 119-ը դուրս են գրվել: Վարակվածներից 156-ը երեխաներ են, 69-ը՝ մեծահասակ։

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն գունագեղ դարձրեց Քաջարանի երեխաների օրը (տեսանյութ)

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը լեռնագործների քաղաքի՝ Քաջարանի մանկապարտեզներին հեծանիվներ, ինքնագլորներ նվիրեց, իսկ երեխաներին՝ զարգացնող խաղեր: «Օրը տոնական էր ու գունառատ: Նախաձեռնությանը միացել էր նաև Քաջարանի համայնքապետարանը, որը նույնպես նվերներով էր այցելել մանուկներին»,- նշված է ԶՊՄԿ տարածած հաղորդագրությունում:

Կարդալ ավելին »

Երևանում կինն իր մանկահասակ երեխայի հետ նետվել է շենքից․ հարուցվել է քրգործ

Երևանում 29-ամյա կինը իր 11 ամսական երեխայի հետ բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկի պատուհանից ցած նետվելու եղանակով ինքնասպան է եղել։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նշվում է, որ 2023թ․ հունիսի 1-ին` ժամը 12:25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օտերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի շենքերից մեկի հարկերից մեկից մայրը և երեխան ընկել ...

Կարդալ ավելին »

Մայիսին Գեղարքունիքում ծնվել է 109 երեխա

2023 թվականի մայիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում  ծնվել է 109 երեխա՝ 57 տղա, 52 աղջիկ: Ինչպես տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը, 109 երեխաներից 22-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 21-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 41-ը՝ Մարտունու ծննդատանը, 22-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 3-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ Նույն աղբյուրի համաձայն՝ 2022 թվականի մայիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն ...

Կարդալ ավելին »
ajax-loader