Սյունիքի Հարթաշեն գյուղի մոտ լիճն ընկած 3-ամյա երեխան մահացել է, փրկարարները ձորից դուրս են բերել նրան որոնած քաղաքացուն

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 12-ին, ժամը 17։28-ին ահազանգ է ստացել, որ Հարթաշեն գյուղում երեխա է կորել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Վ․-ն (ծնված 2020 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել Հարթաշեն գյուղի մոտակայքում գտնվող լճակից և տեղափոխել Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները արձանագրել են վերջինիս մահը։

Ըստ աղբյուրի՝ Ա․ Վ․-ի որոնողական աշխատանքներն իրականացնելիս քաղաքացի Ա․ Դ․-ն (ծնված 1979 թ.) մոտ 30 մ բարձրությամբ ժայռից գլորվել և վնասել է ոտքը։

Նշվում է, որ փրկարարները ձորից (մոտ 100 մ) պատգարակով դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել տուժածին, վերջինս հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն։

ajax-loader