Գեղարքունիքում ավարտին է մոտենում հացահատիկի բերքահավաքը

Գեղարքունիքի մարզում 2023 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ ավարտին է մոտենում հացահատիկի բերքահավաքը։

Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը,  մարզի համայնքներում այս տարի բերքի տակ եղած 21 հազար 675 հեկտար հացահատիկային մշակաբույսերի արտերից հնձվել է շուրջ 21 հազար 50 հեկտարը։ Մնացած 625 հեկտար հացահատիկի  բերքահավաքը կավարտվի առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Աշնանացան ցորենի արտերի մեկ հեկտարը, նախնական տվյալներով, ապահովել է միջինը 24-25, գարու արտերի 1 հեկտարը՝ 17-18 ցենտներ բերք։ Ցորենի որոշ արտեր, որտեղ ցանվել է բարձրորակ սերմացու, մեկ հեկտարից ապահովել են մինչև 40 ցենտներ բերք։

ajax-loader