Tag Archives: տնտեսական աճ

ԿԲ-ն տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է մինչև 7,2 տոկոսի

Կենտրոնական բանկն այս տարվա համար բարձրացրել է տնտեսական աճի իր կանխատեսումը՝ հասցնելով 7.2 տոկոսի: Այդ մասին հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսում: «Մենք շատ փոքր չափով վերանայել ենք տնտեսական աճի ցուցանիշը, նախկինում կանխատեսվող 6.9-ի փոխարեն այժմ կանխատեսում ենք 7.2 տոկոս՝ հիմնականում պայմանավորված ծառայություների և շինարարության ոլորտների բարձր աճով»,-ասաց Գալստյանը:

Կարդալ ավելին »

Եվրահանձնաժողովը նվազեցրել է ԵՄ-ում և եվրագոտում տնտեսական աճի կանխատեսումը

Եվրահանձնաժողովը երկուշաբթի հրապարակված ամառային տնտեսական կանխատեսման մեջ 2023 թվականին Եվրամիության ՀՆԱ-ի աճի գնահատականը 1 տոկոսից իջեցրել է մինչեւ 0,8 տոկոս, իսկ 2024 թվականին՝ 1,7 տոկոսից մինչեւ 1,4 տոկոս, ասված է ԵՀ-ի մամուլի տեղեկագրում: «ԵՄ-ի տնտեսությունը շարունակում է աճել, թեեւ ավելի փոքր տեմպերով։ Կանխատեսումը վերանայում է 2023 թվականին ԵՄ տնտեսության աճի տեմպերի նվազման ուղղությամբ ՝ մինչեւ 0,8 տոկոս ՝ գարնանային կանխատեսման ...

Կարդալ ավելին »

Սպասվում է ՀՀ տնտեսական աճի մինչև 7,5% դանդաղում

ԼՈՒՅՍ հիմնադրամն ուսումնասիրել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից հրապարակված հերթական (2023թ. օգոստոսի) ամսական մակրոտնտեսական վերլուծությունը (обзор)։ Այդ վերլուծությունները հանդիսանում են միջանկյալ հրապարակումներ առավել ընդգրկուն մակրոտնտեսական կանխատեսումների միջև և պարունակում են վիճակագրական տեղեկատվություն ԵԱԶԲ անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ։ Ստորև ներկայացվում են վերլուծության Հայաստանին վերաբերող մասի առավել ուշագրավ դրույթները։ 2023թ. հունիս ամսին ...

Կարդալ ավելին »

2023-ին բարձր տնտեսական աճ ապահովելու շատ լավ հնարավորություն ունենք․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն ունի շատ լավ հնարավորություն առաջին հինգ ամսվա ցուցանիշներով 2023 թվականին նույնպես ապահովել բարձր տնտեսական աճ։ Փաշինյանն այս մասին հայտարարեց Կառավարության նիստի ժամանակ։ «Ունենք շատ լավ հնարավորություն առաջիկա  հինգ ամսվա ցուցանիշներով 2023 թվականին նույնպես ապահովել բարձր տնտեսական աճ։ Այս առումով ուզում եմ ուշադրություն հրավիրել կապիտալ ծախսերի իրականացման մեր տեմպին ու որակին։ Ծախսերի մասին խոսելիս՝ երբեք չպետք ...

Կարդալ ավելին »

Մեզ ուրախացնում են մեր դաշնակցի հաջողությունները․ Օվերչուկը՝ Հայաստանի տնտեսական աճի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ խորը, փաստարկված և միանգամայն միանշանակ ասել է, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է և տնտեսական բուռն աճի հիմնական պատճառը։ ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում այս մասին նշել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի համար Ռուսաստանը մնում է կարևոր առևտրային գործընկեր և արդյոք տեսնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գուցե, հիմա ավելի շատ նայում է դեպի Արևմուտք: «Նիկոլ ...

Կարդալ ավելին »

Հայաստանում տնտեսական աճը 2023-ի համար գնահատվում է 4.4 տոկոս. ՀԲ զեկույց

Հրապարակվել է ՀԲ-ի Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցը: Համաշխարհային բանկի Գլոբալ տնտեսական հեռանկարների հունիսյան զեկույցը կանխատեսում է, որ 2023-ին Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանում տնտեսական աճը կկազմի 1,4%։ Հայաստանում տնտեսական աճը 2023-ի համար գնահատվում է 4.4 %, 2024-ին՝ 4.8%, իսկ 2025-ին՝ 5.0%։

Կարդալ ավելին »

Կառավարությունում քննարկել են տնտեսական աճի և պարտքի բեռի կառավարելիության հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել են 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային եւ ծախսային շրջանակի հարցեր։ Գործադիրից հայտնել են, որ մտքերի փոխանակություն է ծավալվել տնտեսական ակտիվության դրական զարգացումների, ՀՀ տնտեսական աճի սցենարային կանխատեսումների, ՀՀ տնտեսական աճի եւ ՀՆԱ-ի վերանայումների, միջնաժամկետ հարկային եկամուտների եւ դրանց ռիսկերի, պարտքի բեռի կառավարելի մակարդակում պահպանման, կապիտալ ծախսերի դերի բարձրացման ու ընթացիկ՝ գնաճային ճնշումներ չառաջացնող ...

Կարդալ ավելին »

Փետրվար ամսին 286 մլն 711 հազ. դրամ վերադարձնում ենք կենսաթոշակառուներին․ Փաշինյան

Բավական լավ տեմպ ունենք Հայաստանում կանխիկի շրջանառությունը կրճատելու առումով։ Հետք-ի փոխանցմամբ՝ այս մասին Կառավարության մարտի 30-ի նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով կենսաթոշակառուների անկանխիկ առևտրին՝ Փաշինյանն ընդգծեել է՝ «աճի շատ տպավորիչ տեմպը շարունակվում է»։ Ըստ նրա՝ փետրվարին անկանխիկ եղանակով իրականացվել է 3,4 մլրդ դրամի առևտուր։  «2022-ին այս ցուցանիշն, ըստ էության, ձգում էր 0-ի, իսկ դեկտեմբերին և հունվարին 2,7 մլրդ ...

Կարդալ ավելին »

Տնտեսական ակտիվությունն աճել է, արտահանումը՝ կրկնապատկվել

Այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 11,3 %-ով աճել է տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ Ամենաբարձր աճը գրանցվել է արտաքին առևտրաշրջանառության ոլորտում՝ 79,5 %: Արտահանումն աճել է 2,1 անգամ, ներմուծումը՝ 62 %-ով։ Ծառայությունների ծավալն աճել է 21,1 %-ով, առևտրի շրջանառությունը՝ 18,2 %-ով, շինարարության ծավալը՝ 13,9 %-ով։ Չնչին նվազում է գրանցվել միայն արդյունաբերական ...

Կարդալ ավելին »
ajax-loader