Կառավարությունում քննարկել են տնտեսական աճի և պարտքի բեռի կառավարելիության հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել են 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային եւ ծախսային շրջանակի հարցեր։

Գործադիրից հայտնել են, որ մտքերի փոխանակություն է ծավալվել տնտեսական ակտիվության դրական զարգացումների, ՀՀ տնտեսական աճի սցենարային կանխատեսումների, ՀՀ տնտեսական աճի եւ ՀՆԱ-ի վերանայումների, միջնաժամկետ հարկային եկամուտների եւ դրանց ռիսկերի, պարտքի բեռի կառավարելի մակարդակում պահպանման, կապիտալ ծախսերի դերի բարձրացման ու ընթացիկ՝ գնաճային ճնշումներ չառաջացնող մակարդակի պահպանմանը վերաբերող հարցերի շուրջ:

ajax-loader