ԿԲ-ն տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է մինչև 7,2 տոկոսի

Կենտրոնական բանկն այս տարվա համար բարձրացրել է տնտեսական աճի իր կանխատեսումը՝ հասցնելով 7.2 տոկոսի:

Այդ մասին հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսում:

«Մենք շատ փոքր չափով վերանայել ենք տնտեսական աճի ցուցանիշը, նախկինում կանխատեսվող 6.9-ի փոխարեն այժմ կանխատեսում ենք 7.2 տոկոս՝ հիմնականում պայմանավորված ծառայություների և շինարարության ոլորտների բարձր աճով»,-ասաց Գալստյանը:

ajax-loader