Tag Archives: ԿԲ

12-ամսյա գնաճը մնացել է թիրախային մակարդակից ցածր. ԿԲ

2024թ.  չորրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը մնացել է թիրախային մակարդակից ցածր՝ կազմելով 1,5 տոկոս, դեկտեմբերին 12-ամսյա բնական գնաճը եւս մնացել է ցածր՝ կազմելով  1 տոկոս։ Այդ մասին հայտնել է ԿԲ մամուլի ծառայությունը։ ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ մինչեւ 6,75 տոկոս: Խորհուրդը կարծում է, որ գնաճի 3 տոկոս մակարդակին հասնելու եւ միջնաժամկետ հեռանկարում գների կայունության հասնելու նպատակին հասնելու համար անհրաժեշտ է վերաֆինանսավորման ավելի ցածր տոկոսադրույք: Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է դանդաղ տեմպերով շարունակել տոկոսադրույքների աստիճանական իջեցումը։ Խորհուրդը կշարունակի հետեւել տնտեսական զարգացման սցենարներին եւ պատրաստ է ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ միջնաժամկետ հեռանկարում 3 տոկոս գնաճի թիրախը եւ գների կայունությունն ապահովելու համար։ Աշխարհում եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում 2025թ. առաջին եռամսյակում պահպանվում են տնտեսական աճի նվազման ռիսկերը։ Գործընկեր երկրներում գնաճն աճել է, իսկ ապրանքների եւ ծառայությունների գների աճը, որը բնութագրվում է կոշտ գներով, շարունակում է զգալիորեն բարձր մնալ թիրախային մակարդակից: Ռիսկերը պահպանվում են միջազգային ապրանքային շուկաներում գների աճի եւ մատակարարման շղթայի հնարավոր խաթարումների առումով՝ հիմնականում միջազգային առեւտրային լարվածության աճի պատճառով: Միաժամանակ աշխատաշուկայի պայմանները խիստ են մնում գործընկեր երկրներում, հատկապես ԱՄՆ-ում։ Այս հանգամանքներում հավանական է, որ խոշոր կենտրոնական բանկերը կշարունակեն աստիճանաբար նվազեցնել տոկոսադրույքները՝ ավելի դանդաղ, քան նախկինում ակնկալվում էր՝ միաժամանակ պահպանելով համեմատաբար խիստ դրամավարկային պայմաններ: Արդյունքում՝ Հայաստանի տնտեսության վրա ակնկալվում է թույլ գնաճային ազդեցություն։ 2024թ. չորրորդ եռամսյակում տնտեսական ակտիվությունը շարունակել է մոտենալ երկարաժամկետ աճի գնահատականներին։ Տնտեսական ակտիվության աճը մեծապես պայմանավորված է եղել ծառայությունների, շինարարության եւ առեւտրի ուժեղ աճով։ ...

Կարդալ ավելին »

Կենսաթոշակային ֆոնդերում կուտակված մոտ 1 տրիլիոն դրամի 65 տոկոսը ներդրվել է ՀՀ պետական պարտատոմսերում. ԿԲ փոխնախագահ

Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը ներկայացրեց, թե որ ճյուղերում են ներդրվում կենսաթոշակային ֆոնդերում կուտակված գումարները։ Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանին՝ կապված կենսաթոշակային ֆոնդերում կուտակված գումարների ներդրումների ուղղությունների հետ։  Արմեն Նուրբեկյանը նշեց, որ Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի ներդրումները հիմնականում բաժանվում են երեք խոշոր մասերի. մոտ 65 տոկոսը ներդրվում է ...

Կարդալ ավելին »

ԿԲ-ն կառավարության հետ քննարկում է բարեխիղճ վարկառուների վիճակը մեղմելու հարցը

Կենտրոնական բանկի նախագահն անդրադարձավ Հայաստանի քաղաքացիների վարկային պարտավորությունների և վարկային բեռի հետ կապված խնդիրներին, հատկապես գյուղատնտեսության ոլորտում։ Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը մտահոգություն հայտնեց, որ բազմաթիվ բարեխիղճ քաղաքացիներ, որոնք կորոնավիրուսի, պատերազմի և բնական աղետների հետևանքով կորցրել են իրենց եկամուտները, կանգնած են իրենց գրավադրած գույքը կորցնելու վտանգի առաջ։ Պատգամավորը հարցեց, թե պետությունը ...

Կարդալ ավելին »

ԿԲ. թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ- 29/10/24

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 29-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.12 դրամով և կազմել 387.13 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.44 դրամով և կազմել 418.76 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 3.98 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.31 դրամով և կազմել 502.61 դրամ: Ինչ վերաբերում է ...

Կարդալ ավելին »

«Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակ»․ ԿԲ-ն շրջանառում է արծաթե հուշադրամ

2024 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակ» արծաթե հուշադրամը: Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ ԷԴԳԱՐ ՇԱՀԻՆ (1874–1947 թթ.)՝ ֆրանսահայ անվանի գեղանկարիչ, փորագրանկարիչ, գծանկարիչ և նկարազարդող: Ծնվել է Վիեննայում: Սովորել է Կ. Պոլսի Մխիթարյան վարժարանում, այնուհետև Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում։ 1893 թ. մեկնել է Փարիզ, հաճախել է Ժյուլիանի գեղարվեստի ակադեմիան։ 1896 թ-ից գեղանկարչական աշխատանքներով («Մուրացկանը», «Փողոցի մի անկյուն», «Շնչահեղձը») մասնակցել ...

Կարդալ ավելին »

ԿԲ-ն շրջանառում է նոր հուշադրամներ

ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» եւ «Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ» արծաթե հուշադրամները: Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամի դիմերեսին Ազնավուրին շնորհված Հայրենիքի շքանշանն է՝ հավերժության նշանի ֆոնին: Դարձերեսին Շառլ Ազնավուրի դիմապատկերն է` հավերժության նշանի ֆոնին, Հայաստանի եւ Ֆրանսիայի դրոշների միաձուլվող պատկերը: Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում: Տեխնիկական չափանիշները Անվանական ...

Կարդալ ավելին »

ԿԲ-ն հորդորում է անհայտ անձանց անձնական տվյալներ չտրամադրել

Հայաստանի կենտրոնական բանկի կողմից ձեռքբերված տեղեկությունների արդյունքում պարզվել է, որ վերջին շրջանում ավելացել են զեղծարարների կողմից անձնական եւ բանկային տվյալներ ձեռք բերելու փորձերը: ԿԲ-ից հայտնել են, որ զեղծարարները կեղծ հեռախոսազանգերի եւ տարբեր նամակագրությունների միջոցով կապ են հաստատում քաղաքացիների հետ՝ ներկայանալով որպես ֆինանսական հաստատության աշխատակից, ուղարկում են հղումներ եւ դրդում անցնել նշված հղմամբ, լրացնել անհրաժեշտ անձնական/բանկային տվյալները՝ այդ կերպ ստանալով հասանելիություն ...

Կարդալ ավելին »

ՏՏ ծառայությունների արտահանումը նվազում է

2024 թ-ի 2-րդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության աճը պահպանվել է երկարաժամկետ կայուն աճի գնահատականից (5%-ի շրջակայքում) բարձր մակարդակում՝ հունվար-հունիսին կազմելով տ/տ 10.4%, իսկ միայն հունիսին՝ 7.1%: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկից: ԿԲ հաղորդագրությանմեջ նաեւ ասված է. «Աճին շարունակել են մեծ նպաստում ունենալ առևտրի և շինարարության ճյուղերը: Միաժամանակ, տնտեսական աճը տարվա սկզբի համեմատությամբ որոշակիորեն ավելի հավասարաչափ է բաշխվել տնտեսության ճյուղերի մեջ: ...

Կարդալ ավելին »

ԿԲ-ն փոփոխել է ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պատժի հրապարակման գործընթացը

Կենտրոնական բանկը թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման նպատակով փոփոխություններ է իրականացրել  ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցների հրապարակման գործընթացում: Մասնավորապես՝ 2024 թվականի հուլիսի 1-ից հետո ֆինանսական կազմակերպությունների կողմից թույլ տրված խախտումների համար Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի կողմից ֆինանսական կազմակերպության և (կամ) նրա ղեկավարի նկատմամբ կիրառված պատժամիջոցների վերաբերյալ հրապարակվելու է հետևյալ տեղեկատվությունը՝ խախտման հակիրճ նկարագրությունը, խախտման համար կիրառված պատասխանատվության միջոցի հանրամատչելի նկարագրությունը, պատասխանատվության ...

Կարդալ ավելին »

ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ․ 17-06-24

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հունիսի 17-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.29 դրամով և կազմել 388.78 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.85 դրամով և կազմել 416.42 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 4.37 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.03 դրամով և կազմել 492.55 դրամ: Ինչ վերաբերում ...

Կարդալ ավելին »
ajax-loader