Tag Archives: ԿԲ

Պետք է զերծ մնալ չլիցենզավորված և չվերահսկվող անձանց կողմից վարկային միջոցների տրամադրումից․ ԿԲ

ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ չլիցենզավորված և չվերահսկվող անձանց կողմից վարկային միջոցների տրամադրումից, և (կամ) ավանդների ներգրավումից, ինչպես նաև այդ գործընթացին աջակցելու և միջնորդելու առաջարկներից։ Որևէ չլիցենզավորված և չվերահսկվող անձանց կողմից նման ծառայությունների մատուցումը չի բխում իրավական կարգավորումներից և պարունակում է բազմաթիվ ռիսկեր թե՛ ֆինանսական համակարգի, թե՛ սպառողների համար և կարող է հանգեցնել ծանր սոցիալական հետևանքների։ Մանրամասներին կարող ...

Կարդալ ավելին »

2024-ին ԿԲ-ն կանխատեսում է 6.1% տնտեսական աճ

Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանը հայտնել է, որ 2023 թվականին տնտեսական աճը կլինի 8.3%: Նա նշել է, որ ընթացիկ տարում տնտեսական աճի ԿԲ կանխատեսումները որոշակիորեն ավելի բարձր է, քան նախորդ կանխատեսումները։ «2024-ի համար կանխատեսում ենք 6.1% տնտեսական աճ»,- հայտարարել: Ինչ վերաբերում է գնաճին, ապա Մարտին Գալստյանը նշել է, որ 2023-ին ԿԲ-ն ակնկալում է զրոյական գնաճ:

Կարդալ ավելին »

Դեպի Հայաստան մասնավոր փոխանցումների ներհոսքը կրճատվում է․ ԿԲ

Մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան 2023 թվականի 9 ամիսներին նվազել է մինչև 1.3 մլրդ դոլար՝ մեկ տարի առաջվա 1.7 մլրդ դոլարից։ Ինչպես վկայում են ԿԲ տվյալները, այս ցուցանիշի տարեկան դինամիկան կտրուկ ծավալվել է 2,6 անգամ աճից դեպի 23 տոկոս անկում։ Ծավալների նվազումը պայմանավորված է դրամական փոխանցումների ներհոսքի դինամիկայի վատթարացմամբ ՝ պահպանելով արտահոսքի բարձր մակարդակը: Մասնավորապես, փոխանցումների ներհոսքի գծով արգելակվել է ...

Կարդալ ավելին »

«Սիթի Բայք»–ին չի տրամադրվել գործունեության լիցենզիա. ԿԲ-ն զգուշացում է

ՀՀ կենտրոնական բանկի կողմից «Սիթի Բայք» (Citi bike) ընկերությանը չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, այն գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։ «Կենտրոնական բանկ ներկայացված բազմաթիվ դիմումների և այլ ազդակների ուսումնասիրությունից պարզվել է, որ ՀՀ–ում գործունեություն իրականացնող «Սիթի բայք» (Citi bike) ընկերությունը հրապարակային եղանակով ներգրավում է դրամական ...

Կարդալ ավելին »

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 9.5 տոկոս. ԿԲ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի՝ հոկտեմբերի 31-ին տեղ ունեցած նիստի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5 %: Ինչպես տեղեկանում ենք ԿԲ-ի տարածած հաղորդագրությունից, որոշվել է նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքն իջեցնել 11 %, ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8 %:

Կարդալ ավելին »

ԿԲ-ն 5,6 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում

Հայաստանի կենտրոնական բանկը կանխատեսում է, որ 2024 թվականին տնտեսական աճը կլինի 5.6 տոկոս, իսկ գնաճը կմոտենա նպատակային թիրախին: Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այդ մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ: «Մենք կարծում ենք, որ այս տարվա համար տնտեսական աճը կլինի 7 տոկոսի շրջանակներում: Նախորդ տարի 12.6 տոկոս տնտեսական աճ ունենալուց հետո ...

Կարդալ ավելին »

ԿԲ-ն նվիրատվության գործարքների իսկությունը ստուգելու լիազորություն կստանա

Նոտարների եւ ՀՀ կադաստրի կոմիտեի համար օրենքով նախատեսված դեպքերում նվիրատվությունների մասով,ՀՀ կենտրոնական բանկին` լիազոր մարմնին հաշվետվություններ ներկայացնելու պարտականություն է առաջարկվում սահմանել: «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում: ԱԺ հաղորդագրության համաձայն, իրավակարգավորումների անհրաժեշտությունն այն է, որ նվիրատվության գործարք ...

Կարդալ ավելին »

ԿԲ-ն իրականացնում է ֆինանսական շուկաների մշտադիտարկում

Հայաստանի ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով Կենտրոնական բանկը (ԿԲ) ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ ԿԲ-ից հայտնել են, որ շարունակում են իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում: «Անհրաժեշտության դեպքում կկիրառվի ԿԲ գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների եւ ֆինանսական կայունությունը»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում:

Կարդալ ավելին »

ԿԲ-ն նոր վիճակագրական ցուցանիշներ կհրապարակի

ՀՀ կենտրոնական բանկը որոշել է իր պաշտոնական կայքում հրապարակել նոր վիճակագրական ցուցանիշներ։ «Նոր ցուցանիշների հրապարակումը նպատակ է հետապնդում հասարակությանը տրամադրել ՀՀ տնտեսության վերաբերյալ ավելի համապարփակ տեղեկատվություն, որը ներառում է դրամավարկային, ֆինանսական հատվածի և ֆինանսական կայունության վիճակագրության, ինչպես նաև արտաքին և իրական հատվածների վիճակագրությունների մասով մի շարք նոր ցուցանիշներ», – ասված է ԿԲ հաղորդագրության մեջ: Մասնավորապես, առաջին անգամ հրապարակվում են ՀՀ ...

Կարդալ ավելին »

ԿԲ-ն տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է մինչև 7,2 տոկոսի

Կենտրոնական բանկն այս տարվա համար բարձրացրել է տնտեսական աճի իր կանխատեսումը՝ հասցնելով 7.2 տոկոսի: Այդ մասին հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսում: «Մենք շատ փոքր չափով վերանայել ենք տնտեսական աճի ցուցանիշը, նախկինում կանխատեսվող 6.9-ի փոխարեն այժմ կանխատեսում ենք 7.2 տոկոս՝ հիմնականում պայմանավորված ծառայություների և շինարարության ոլորտների բարձր աճով»,-ասաց Գալստյանը:

Կարդալ ավելին »
ajax-loader