Բանկերն ինքնուրույն են որոշում՝ որ վճարային համակարգի հետ համագործակցել․ ԿԲ

ՀՀ առեւտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցել:

Այս մասին այսօր հայտնել են ՀՀ կենտրոնական բանկից՝ պատասխանելով Banks.am-ի հարցմանը մարտի 30-ից Հայաստանի տարածքում Мир վճարային քարտերի սպասարկումը դադարեցնելու մասին:

«Առեւտրային բանկերն ինքնուրույն են որոշում կայացնում՝ ելնելով իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունից, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված»,- ասված է ԿԲ պատասխանում:

Վկայակոչելով «բարձրաստիճան աղբյուրը Հայաստանի բանկային ոլորտում»՝ ՏԱՍՍ գործակալությունն այսօր հայտնել էր, որ ArCa պրոցեսինգային կենտրոնը մշակում է Visa, MasterCard եւ Мир համակարգերով իրականացվող վճարումները, եւ Visa-ն ու MasterCard-ը հրաժարվում են գործակցել ընկերության հետ, որն աշխատում պատժամիջոցների տակ գտնվող Мир-ի հետ:

«Ուստի այլ տարբերակ չի մնում, քան արգելել Мир-ը, քանի որ հակառակ դեպքում մեր երկիրը առանց միջազգային քարտերի կմնա», – ավելացրել է ՏԱՍՍ-ի աղբյուրը:

ajax-loader