Tag Archives: վճարային համակարգ

Բանկերն ինքնուրույն են որոշում՝ որ վճարային համակարգի հետ համագործակցել․ ԿԲ

ՀՀ առեւտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցել: Այս մասին այսօր հայտնել են ՀՀ կենտրոնական բանկից՝ պատասխանելով Banks.am-ի հարցմանը մարտի 30-ից Հայաստանի տարածքում Мир վճարային քարտերի սպասարկումը դադարեցնելու մասին: «Առեւտրային բանկերն ինքնուրույն են որոշում կայացնում՝ ելնելով իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունից, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված»,- ասված է ԿԲ պատասխանում: Վկայակոչելով «բարձրաստիճան աղբյուրը Հայաստանի բանկային ոլորտում»՝ ՏԱՍՍ գործակալությունն ...

Կարդալ ավելին »

ՌԴ-ն և Թուրքիան ռուս զբոսաշրջիկների համար վճարային համակարգ են մշակում

Ռուսաստանն ու Թուրքիան աշխատում են համատեղ վճարային համակարգի ստեղծման վրա, գրում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Hurriyet-ը։ Պարբերականի տվյալներով՝ նախագիծը քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հեռախոսազրույցների ժամանակ։ Ենթադրվում է, որ համակարգը կկոչվի Rebit kart եւ կաշխատի էլեկտրոնային դրամապանակի սկզբունքով։ Թուրքիայում գտնվող ռուս զբոսաշրջիկները կկարողանան օգտվել դրանից բջջային հավելվածի միջոցով։ 2022 թվականի սեպտեմբերին թուրքական ...

Կարդալ ավելին »
ajax-loader