ԿԲ. թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ. 18-12-23

Համոզված եմ, որ 2023թ. արդյունքներով, բարձր տնտեսական աճի եւ գնաճի համեմատաբար ցածր մակարդակի ֆոնին, աղքատության մակարդակը կտրուկ կընկնի։ Այս մասին «Սոցիալական արդարության առաջմղում. աշխատանքի ոլորտի ապագայի փոփոխությունը տեխնոլոգիական փոխակերպումների եւ ճգնաժամի դարաշրջանում» միջազգային համաժողովում դեկտեմբերի 18-ին ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանը գտնվում է բարձր տնտեսական աճի գոտում եւ արդեն երկու տարվա ընթացքում աշխարհի տասը ամենաարագ զարգացող տնտեսությունների ցուցակում է։ «Սովորաբար դա ուղեկցվում է բարձ գնաճային ֆոնով, եւ շատ կարեւոր է, որպեսզի այդ բարձր տնտեսական աճը չհանգեցնի աղքատության մակարդակի բարձրացման»,- ավելացրել է նախարարը։

Նա գոհունակությամբ նշել է, որ չնայած Համաշխարհային բանկի կանխատեսումներին, որ 2023թ. աղքատության մակարդակը Հայաստանում կարող է 26,5-ից բարձրանալ 39,6 տոկոսի, կառավարությանը հաջողվել է հասնել անգամ այդ ցուցանիշի իջեցման։

Քերոբյանը հիշեցրել է, որ առկա մարտահրավերներին գումարվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված տասնյակ հազարավոր մարդկանց աշխատանքի տեղավորելու անհրաժեշտությունը։

Նրա գնահատմամբ՝ աշխատաշուկայի այսօրվա փոփոխություններն ամբողջ աշխարհում պահանջում եմ սոցիալական արդարության փոփոխություններ։ Նա նշել է սոցիալական հավասարության պահպանման կարեւորությունը բարձր տնտեսական աճի պայմաններում։

«Goldman Sachs» բանկի կանխատեսումներով՝ ապագայում մոտ 300 մլն աշխատատեղեր կփակվեն, իսկ դրանց տեղը կզբաղեցնի արհեստական բանականությունը։ Որոշ տվյալներով՝ աշխատատեղերի մոտ 27 տոկոսը արդեն բարձր ռիսկի գոտում է»,- ասել է նախարարը։

ajax-loader