Sunlight falls across European Union (EU) flags in Brussels. Photographer: Geert Vanden Wijngaert/Bloomberg

Եվրահանձնաժողովը նվազեցրել է ԵՄ-ում և եվրագոտում տնտեսական աճի կանխատեսումը

Եվրահանձնաժողովը երկուշաբթի հրապարակված ամառային տնտեսական կանխատեսման մեջ 2023 թվականին Եվրամիության ՀՆԱ-ի աճի գնահատականը 1 տոկոսից իջեցրել է մինչեւ 0,8 տոկոս, իսկ 2024 թվականին՝ 1,7 տոկոսից մինչեւ 1,4 տոկոս, ասված է ԵՀ-ի մամուլի տեղեկագրում:

«ԵՄ-ի տնտեսությունը շարունակում է աճել, թեեւ ավելի փոքր տեմպերով։ Կանխատեսումը վերանայում է 2023 թվականին ԵՄ տնտեսության աճի տեմպերի նվազման ուղղությամբ ՝ մինչեւ 0,8 տոկոս ՝ գարնանային կանխատեսման 1 տոկոսից, իսկ 2024 թվականին ՝ մինչեւ 1,4 տոկոս ՝ 1,7 տոկոսից»,-ասվում է փաստաթղթում։

Եվրահանձնաժողովը նաեւ նվազեցրել է եվրոգոտում աճի տեմպերի կանխատեսումը մինչեւ 0,8% 2023 թվականին (1,1%-ից) եւ մինչեւ 1,3% 2024 թվականին (1,6%-ից):

Եվրահանձնաժողովում նաեւ արձանագրել են ապրանքների եւ ծառայությունների գների շարունակական աճ եւ սպառման ցածր մակարդակ:  

ԵՀ-ում նաեւ նշել են, որ ԵՄ աշխատաշուկան կայունություն է դրսեւորում գործազրկության ռեկորդային ցածր մակարդակով, զբաղվածության շարունակական ընդլայնմամբ եւ աշխատավարձի աճով։ 

ajax-loader