Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այսօր՝ հուլիսի 7–ին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը ներկայացրեց, թե երթեւեկության ինչ փոփոխություններ են կատարվել Երեւանում։ «Արգիշտի փողոցից դեպի Մաշտոցի փողոցը և հաղթանակ կամուրջ խաչմերուկ ուղղությամբ բոոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել առաջին երթևեկելու գոտուց ուղիղ և աջ, իսկ երկրորդ երթևեկելու գոտուց՝ ուղիղ և ձախ ուղղություններով։ Արգիշտի փողոցից դեպի ...
Կարդալ ավելին »Tag Archives: փողոց
Աճառյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Հոկտեմբերի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աճառյան փողոցում: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մասնավորապես, Աճառյան փողոց հ.32 հասցեից մինչև Աճառյան- Բաբաջանյան փողոցների խաչմերուկ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Ինչպես նաև Աճառյան փողոց հ.33/6 հասցեից մինչև Աճառյան փողոց – Աճառյան 1-ին փակուղի խաչմերուկ նույնպես կարգելվի մեքենաների կանգառը:
Կարդալ ավելին »ՃՏՊ Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում․ կա տուժած
Սեպտեմբերի 18-ին, ժամը 01։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Volkswagen» և «Neta» (վարորդ՝ Ս․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել ...
Կարդալ ավելին »Երևանում փակ կլինեն որոշ փողոցներ
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը տեղեկացնում է, որ Երևանի ռեստորանային օրեր «ՌեստոՖեստ» 2024 փառատոնի կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու և անցկացնելու նպատակով ս.թ. հուլիսի 18-ից մինչև հուլիսի 22-ը՝ ժամը 07:00-ն բոլոր տեսակի մեքենաների երթևեկության համար փակ կլինեն Փարպեցի փողոցից մինչև Թումանյան փող.- Սարյան փող. խաչմերուկ, և Բաղրամյան պող.-Մոսկովյան փող. հատվածից մինչև Մոսկովյան փող.- Թումանյան փող. խաչմերուկ հատվածները:
Կարդալ ավելին »Քաղաքապետարանը հաշվառում է փողոցները՝ հեղեղատար նոր համակարգ կառուցելու նպատակով
Առատ տեղումներով պայմանավորված՝ մայրաքաղաքի մի շարք փողոցներում, տրանսպորտային հանգույցներում և թունելներում անձրևաջրերի կուտակումներ են արձանագրվում: Համայնքը խնդրին լուծում տալու նպատակով քննարկումներ է ունեցել Երևան քաղաքի հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի սպասարկման ու շահագործման պատասխանատու «Վեոլիա ջուր» ընկերության հետ: Քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն` անձրևընդունիչ համակարգերի մաքրման գործընթացին օժանդակելու նպատակով աշխատանքներին մասնակցում են նաև Երևանի աղբահանություն եվ սանիտարական մաքրում ընկերության աշխատակիցները: Խնդրին համալիր լուծում ...
Կարդալ ավելին »Ուկրաինայում Պուգաչովի անվան փողոցը վերանվանվել է Փարաջանովի անունով
Ուկրաինայի Կրոպիվնիցկի քաղաքում հանրահայտ հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի պատվին փողոց ու նրբանցք է անվանվել: Այդ մասին տեղեկացնում է ուկրաինական Analitika պարբերականը, գրում է Արմենպրեսս գործակալությունը։ Կրոպիվնիցկիի քաղաքային խորհրդի նստաշրջանի նիստում քվեարկել են Պուգաչովի փողոցն ու նրբանցքը Սերգեյ Փարաջանովի փողոց ու նրբանցք վերանվանելու օգտին: Փողոցն անվանափոխելու առաջարկը ներկայացրել է Կիրովոգրադի մարզում գործող Ուկրաինայի հայերի միությունը՝ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ՝ Սերգեյ Փարաջանովի ծննդյան ...
Կարդալ ավելին »Նալբանդյան փողոցն ամբողջությամբ լուսավորվում է լեդ լույսերով. վաղվանից այդպես կլինի նաև Վարդանանց և Խորենացի փողոցներում
Մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ծրագրով արդեն իսկ էներգախնայող լեդ լուսատուներով է լուսավորվում նաև Նալբանդյան փողոցը: Այդ մասին նշվել է այսօր՝ հունվարի 22-ին, քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Երևանյան 28 փողոցների ծրագրով էլ վերգետնյա մալուխներն անցկացվում են ստորգետնյա կապուղիներով. ընդհանուր առմամբ կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Գործընթացը շուտով կմեկնարկի Վարդանանց և Խորենացի փողոցներում:
Կարդալ ավելին »Գյումրիում հիմնանորոգվում են փողոցները
Գյումրիում շարունակվում են փողոցների հիմնանորոգման աշխատանքները, որոնք ընթանում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի իրականացրած «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակում: Ինչպես տեղեկացնում է Գյումրու համայնքապետարանը, ծրագրի շրջանակներում Հաղթանակի պողոտայի մի հատվածն արդեն հիմնանորոգվել է, այս պահին ընթանում է մյուս հատվածի հիմնանորոգումը։ Փողոցաշինական աշխատանքներում ներառված է նաև Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանին հարող մայթերի նորոգում՝ մայթերը ...
Կարդալ ավելին »Տեղատարափը հեղեղել է Թբիլիսիի փողոցները
Թբիլիսիում երկար ժամանակ չդադարող տեղատարափը հեղեղել է փողոցները, տապալել ծառեր։ Ողջ գիշերվա ընթացքում մաքրման աշխատանքներ են անցկացվել: Այդ մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը: Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն իր տեղակալի հետ անձամբ է ծանոթացել մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրևի հետևանքներին։ Քաղաքապետի խոսքով՝ նման առատ տեղումներ Վրաստանի մայրաքաղաքում վաղուց չեն եղել։ Կալաձեն նշել է, որ տեղատարափը խնդիրներ է ստեղծել Գլդանիի, Դիդուբեի շրջաններում, ...
Կարդալ ավելին »Հուլիսի 4-ին և 5-ին ժամանակավորապես կփակվեն մայրաքաղաքի կենտրոնի առանձին փողոցներ
ՀՀ պետական խորհրդանշանների և ՀՀ Սահմանադրության տոների համատեքստում անցկացվող միջոցառումներով պայմանավորված՝ հուլիսի 4-ին և 5-ին ժամանակավորապես կփակվեն մայրաքաղաքի կենտրոնի առանձին փողոցներ․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Հուլիսի 4-ին՝ ժամը 20:00-ից փակ կլինի Վ. Սարգսյան փողոցը, 23:00-ից՝ Հանրապետության հրապարակը, 00:00-ից՝ Շահումյանի անվան հրապարակը, ինչպես նաև մասնակի կփակվեն Նալբանդյան, Թումանյան և Աբովյան փողոցները: Ուղիղ կեսգիշերին Հանրապետության հրապարակից մեկնարկելու է «Tricolor» Yerevan night Run ...
Կարդալ ավելին »