Նալբանդյան փողոցն ամբողջությամբ լուսավորվում է լեդ լույսերով. վաղվանից այդպես կլինի նաև Վարդանանց և Խորենացի փողոցներում

Մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ծրագրով արդեն իսկ էներգախնայող լեդ լուսատուներով է լուսավորվում նաև  Նալբանդյան փողոցը:

Այդ մասին նշվել է այսօր՝ հունվարի 22-ին, քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Երևանյան 28 փողոցների ծրագրով էլ վերգետնյա մալուխներն անցկացվում են ստորգետնյա կապուղիներով. ընդհանուր առմամբ կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Գործընթացը շուտով կմեկնարկի Վարդանանց և Խորենացի փողոցներում:

ajax-loader