Գյումրիում հիմնանորոգվում են փողոցները

Գյումրիում շարունակվում են փողոցների  հիմնանորոգման աշխատանքները, որոնք ընթանում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի իրականացրած «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակում:

Ինչպես տեղեկացնում է Գյումրու համայնքապետարանը, ծրագրի շրջանակներում Հաղթանակի պողոտայի մի հատվածն արդեն հիմնանորոգվել է, այս պահին ընթանում է մյուս հատվածի հիմնանորոգումը։ Փողոցաշինական աշխատանքներում ներառված է նաև Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանին հարող մայթերի նորոգում՝ մայթերը կսալիկապատվեն, փողոցը կունենա նոր՝ ստորգետնյա լուսավորության համակարգ։

Իրականացվելու է նաև  Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածների (Չերազի փողոցից Տերյան և Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից պուրակից մինչև Մայակովսկի փողոց), Սբ . Ամենափրկիչ եկեղեցու և հարակից այգու, Աճեմյան, Հանեսօղլյան, Նալբանդյան և Ջիվանի փողոցների հիմնանորոգում։

ajax-loader