Գյումրիում մայիսի 29-ին բացվեց Ներառական գյուղատնտեսական վերապատրաստումների կենտրոն։ Նորաբաց կենտրոնը նախատեսված է գյուղատնտեսության ոլորտում վերապատրաստումներ իրականացնելու համար՝ հատկապես հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար։ Այն կդառնա հարթակ մասնագիտական զարգացման, հմտությունների ձեռքբերման և աշխատանքային ներառման խթանման համար՝ նպաստելով ներառական հասարակության կայացմանը։ Կենտրոնը գործում է «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի «Էմիլի Արեգակ» կենտրոնի տարածքում։ Կենտրոնի կառուցումը հնարավոր է դարձել «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության ...
Կարդալ ավելին »Tag Archives: Գյումրի
Գյումրու թանգարանները կմիանան «Թանգարանների գիշեր» միջոցառմանը
Գյումրիում գործող բոլոր թանգարաններն այս տարի ևս կմիանան Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը՝ ներկայացնելով բազմազան ու յուրահատուկ մշակութային ծրագրեր: Թանգարաններն իրենց դռները կբացեն այցելուների համար մայիսի 17-ին առավոտյան ժամը 11:00-ից մինչև կեսգիշեր, իսկ մայիսի 18-ին կաշխատեն իրենց սովորական ռեժիմով։ «Այդ օրը թանգարանները ողջ օրվա ընթացքում իրենց հյուրերին կընդունեն հետաքրքիր միջոցառումներով։ Կլինեն համերգային ծրագրեր, թատերական ներկայացումներ, գրական քննարկումներ, ...
Կարդալ ավելին »Ավետիս Առաքելյանն ու Գագիկ Մանուկյանն ընտրվեցին Գյումրու փոխքաղաքապետեր
Գյումրիի ավագանին մայիսի 2-ին կայացած նիստի ընթացքում ձայների մեծամասնությամբ ընտրեց երկու փոխքաղաքապետերի։ Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առաջարկով 17 կողմ, 13 ձեռնպահ ձայներով քաղաքապետի առաջին տեղակալ ընտրվեց Ավետիս Գուրգենի Առաքելյանը, որը Վարդան Ղուկասյանի դստեր ամուսինն է։ Գագիկ Գևորգի Մանուկյանն էլ ձայների նույն հաշվարկով դարձավ երկրորդ տեղակալ։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով այն հանգամանքին, որ նորընտիր փոխքաղաքապետերից մեկը իր դստեր ամուսինն ...
Կարդալ ավելին »Գյումրիում շղթայական վթար է տեղի ունեցել՝ մահվան ելքով. վիրավորներից մեկը երեխա է
Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 13 հասցեի մոտակայքում ապրիլի 29-ին ժամը 10։10-ի սահմանում բախվել է 5 տրանսպորտային միջոց՝ «Ford», «Opel», «Gaz», «Mercedes-Benz» և ահազանգով դեպքի վայր մեկնող փրկարար ծառայության ավտոմեքենան։ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ վթարի հետևանքով վեց անձ, այդ թվում՝ երեք փրկարարական ծառայող, տեղափոխվել են բժշկական հաստատություններ։ «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ստացած մարմնական վնասվածքների հետևանքով, մահացել է։ Դեպքի ...
Կարդալ ավելին »Նոր ռեանիմոբիլներ` Հանրապետական շտապօգնության Գյումրիի կայանում
Հանրապետական շտապօգնության ծառայությունը համալրվեց ևս 6 նոր մեքենայով: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։ Նախարար Անահիտ Ավանեսյանը Հանրապետական շտապօգնության Գյումրիի կայանում ներկա է գտնվել շտապօգնության մեքենաների հանձնման արարողությանը: Կորեայի նվիրատվությամբ ստացած շտապօգնության մեքենաները Հայաստանում վերազինվել են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, և այժմ միջազգային չափանիշներին համապատասխան 6 ռեանիմոբիլները պատրաստ են համալրել մարզային շտապօգնության ավտոպարկը: Անահիտ Ավանեսյանը շրջայց է կատարել Հանրապետական ...
Կարդալ ավելին »Գյումրիում մարտի 30-ին գործելու է 82 ընտրատեղամաս
Մարտի 30-ին Գյումրիի արտահերթ ընտրությունների անցկացման համար գործելու է 82 ընտրատեղամաս: Այս տարի միայն մեկ տեղամասի հասցե է փոխվել: «Տեղամասերից միայն մեկի՝ 31/18 ընտրատեղամասի հասցեն է փոփոխվել՝ ընտրատեղամասը գտնվում էր Գյումրիի թիվ 38 հիմնական դպրոցում, որտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ինչի պատճառով նշված ընտրատեղամասը տեղափոխվելու է Գործարանային փողոց 8/6 հասցե»,- հայտնել է թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը՝ ...
Կարդալ ավելին »Երկարատև դադարից հետո Գյումրիում է կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը
Երկարատև դադարից հետո Գյումրի է ժամանել Գյումրիի «Արվեստների ակադեմիայի» հիմնադիր, անվանի կոմպոզիտոր և դիրիժոր Լորիս Ճգնավորյանը: 1991 թվականի հունիսին Լորիս Ճգնավորյանը մի խումբ ուխտագնացների հետ ոտքով Երևանից քայլեց մինչև Գյումրի, որպեսզի դրամահավաք կազմակերպի և քաղաքում մշակութային Ակադեմիա ստեղծի: Ականատեսները պատմում են, որ քաղաքի մուտքի մոտ, ի նշան հարգանքի, մաեստրոն հանեց կոշիկները և ոտաբոբիկ մտավ ավերված քաղաք: Արվեստների երեք տարբեր բուհեր ...
Կարդալ ավելին »Գյումրիում ավագանու ընտրությունը՝ մարտի 30-ին․ հայտերն ընդունվում են այսօրվանից
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական նիստին նշանակել է Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը: Ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի մարտի 30-ին։ Հանձնաժողովը հաստատել է նաև ընտրությունների անցկացման և նախապատրաստման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման և ընտրական ցուցակի էլեկտրոնային եղանակով ձևավորման համար օգտահաշիվ ստանալու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումներ կարող են ներկայացնել փետրվարի 21-ից մարտի 5-ը՝ մինչեւ ...
Կարդալ ավելին »Ձերբակալվել են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահը
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից ձերբակալվել են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահը՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով։ Տեղեկությունը հաստատեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Երկու անձ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են և տեղափոխվել քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն»,- ասաց Սարգսյանը։ Վարդան Ղուկասյանի «Ֆեյսբուքի» էջում տարածած հայտարարության համաձայն՝ նա և նրա ...
Կարդալ ավելին »Գյումրիում աղջիկն ու տղան կեղծ թղթադրամներ են իրացրել. երիտասարդը կնոջ հագուստով և կեղծամով է եղել
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում դեկտեմբերի 17-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրի քաղաքի երկու բնակիչ՝ 20-ամյա աղջիկ և 18-ամյա երիտասարդ, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի կրպակում իրացրել են կեղծ 5000-անոց թղթադրամ: Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք հայտնաբերվել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել են արարքը: Կրպակի վաճառողուհուց ընդունվել է հաղորդում: Կեղծ թղթադրամ իրացնողները կազմված ...
Կարդալ ավելին »