Գյումրիում կառուցվելու են սոցիալական նոր բնակարաններ

Գյումրիում կառուցվելու են սոցիալական նոր բնակարաններ: Ինչպես տեղեկացրին Գյումրու համայնքապետարանից, բնակարանները կկառուցվեն «Մսի կոմբինատ» թաղամասում։ Շինարարությունը կիրականացվի  Ամերիկյան «Փարոս» հիմնադրամի սոցիալական ծրագրեր իրականացնող «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից։

397428214_663903275880138_7636340301176672510_n.jpg (38 KB)

«Խոսքն այս պահին մեկ շենքի՝ 22-26 բնակարանի մասին է։ «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպությունը պարտավորվել էր ներդնել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, լրակառուցել շենքը՝ որպես սոցիալական բնակարաններ և կառուցումից հետո այն վերադարձնել համայնքին։ Առաջին հարկը մնում է ընկերությանը՝ սոցիալ-կրթական և արտադրական նպատակներով օգտագործելու համար»,-նշեց քաղաքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը՝ տեղեկացնելով, որ թեև այս պահին շահառունների ընտրության հարց չի քննարկվել, բայց, ամենայն հավանականությամբ, այն կիրականացվի համայնքապետարանի հետ համագործակցությամբ:

Դեռևս այս տարվա մայիսի 13-ին Գյումրու համայնքապետարանը և «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպությունը կնքել էին համագործակցության հուշագիր, որով նախատեսվում էր համագործակցել սոցիալ-կրթական և արտադրական ոլորտներում։ Գյումրու համայնքապետարանը պարտավորվել էր հատկացնել անավարտ բազմաբնակարան շենք և օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում աջակցել ու օժանդակել հատկացված բազմաբնակարան շենքի լրակառուցման շինարարական աշխատանքներին և անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման գործընթացին:      

ajax-loader