Tag Archives: բնակարան

Բնակարանների էներգաարդյունավետ վերանորոգման աջակցության ժամկետը երկարացվեց 1 տարով

Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների իրականացման համար պետական աջակցության ընթացքն ապահովելու նպատակով՝ Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում որոշում է կայացրել: Հիմնավորման համաձայն՝ ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել էր մեկ տարով, և մինչև տարեվերջ վճարման ենթակա կանխատեսվող գումարը կազմում է շուրջ 1 մլրդ դրամ: Ներկայումս ծրագրի շահառուների թիվը հասնում է շուրջ 16000-ի: Ակնհայտ է, որ շահառուների թիվն կավելանա, ...

Կարդալ ավելին »

Թբիլիսյան անշարժ գույքի շուկան տարեկան կտրվածքով 1.9% աճ է գրանցել

Ընթացիկ տարվա 7 ամիսների ընթացքում Վրաստանի մայրաքաղաքում 1 միլիարդ 708 միլիոն 500 հազար դոլարով ձեռք է բերվել ավելի քան 22 հազար բնակարան: Թբիլիսյան անշարժ գույքի շուկան այս ցուցանիշով տարեկան կտրվածքով 1.9% աճ է գրանցել: Սակայն Թբիլիսիի անշարժ գույքի շուկայի վերաբերյալ հաշվետվության համաձայն՝ այս տարի 3.2%-ով ավելի քիչ բնակարան է վաճառվել, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում: Միաժամանակ, նվազումը պայմանավորված է երկրորդային ...

Կարդալ ավելին »

Սահմանամերձ գյուղերում բնակարանային ծրագրի շրջանակում առկա է մեծ դիմելիություն

Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առկա է մեծ դիմելիություն։  Այդ մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը՝ նշելով, որ այս պահի դրությամբ նախարարության Միասնական սոցիալական ծառայության կողմից հաստատված է 1797 հայտ, որոնցից միայն 1517-ը՝ 2024 թվականին (նախատեսված էր 2024-ին՝ 560 շահառուի համար)։ «Ծրագրի շրջանակում գործընկեր ...

Կարդալ ավելին »

Հրդեհ Արտաշատ քաղաքի բնակարաններից մեկում

Հուլիսի 19-ին, ժամը 12:23-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանում. տարհանվել է 4 քաղաքացի: Հրդեհը մեկուսացվել է ...

Կարդալ ավելին »

10 հարց՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ծրագրի վերաբերյալ

ՀԱՐՑ 1․ Ովքե՞ր են համարվում Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլի շահառու։ ՊԱՏԱՍԽԱՆ։ Ծրագրի շրջանակում այժմ դիմում կարող են ներկայացնել 2020 թ․ սեպտեմբերի 27-ից հետո Արցախից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք համապատասխանում են միջոցառման առաջին փուլի պայմաններին։ Դրանք են՝ 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, զոհվածի, կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները, ...

Կարդալ ավելին »

Ինչպես պետք է արցախցիներն առցանց դիմում ներկայացնեն բնակարանի համար. քայլերի հերթականությունը

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Այդ մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից: «Ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները կարող են դիմում ներկայացնել բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար։ Դիմումի լրացման քայլերի հաջորդականությունը՝ ստորև․ ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել հետևյալ հղումով ՔԱՅԼ 2․ Ընտրել «Բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան ...

Կարդալ ավելին »

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ծրագրին դիմել է մոտ 10 հազար շահառու

Կառավարությունը շուրջ 600 միլիոն դրամ հատկացրեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի հայտերի վճարումները ապահովելու համար։ ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։   Նախարարը հիշեցրեց, որ կառավարությունը դեռ 2020 թվականին ընդունել էր երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-23 թվականների ծրագիրը։   «2023 թվականին ծրագիրը ամփոփելուց, գնահատելուց և ծրագրի ...

Կարդալ ավելին »

Ինչ պետք է անի արցախցի ընտանիքը, եթե բնակարանային աջակցության ծրագիրը մերժվել է. պարզաբանում 

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներն արդեն կարող են դիմել  բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու համար։ Հունիսի 15-ից հայտերն ընդունվում են նոր գործարկված  հարթակի միջոցով։ Հրավիրած ասուլիսում այդ մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։  «Հայտ ներկայացնելու գործընթացը բավական դյուրին է, սկզբում որևէ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չկա։ Ներկայացվում են բացառապես ընտանիքի անդամների անձնագրային տվյալները, ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ծրագիրը մեկնարկում է. կարելի է դիմել հունիսի 15-ից

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մտնում է գործնական փուլ, հունիսի 15-ից արդեն կարելի է առցանց դիմումներ ուղարկել:  Կառավարությունը հունիսի 14-ի նիստում հաստատեց պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը: Մայիսի 16-ին գործադիրը հաստատել էր ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը: Կարգի հաստատման պարագայում հունիսի 15-ից արդեն հնարավորություն է տրվում ընդունել դիմումները՝ բացառապես առցանց եղանակով: Բնակարանի ձեռքբերման ...

Կարդալ ավելին »

Պետությունը շուտով կսկսի ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար սոցիալական բնակարանների հիմնանորոգման աշխատանքները

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Հայաստանում սոցիալական բնակարաններով ապահովելու նպատակով քննարկվում է 300 կացարանի նախագիծ, շուտով կսկսվեն այդ կացարանների հիմնանորոգման աշխատանքները: Այդ մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացմանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հետաքրքրվեց, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար սոցիալական բնակարանների աշխատանքների մեկնարկը երբ է տրվելու: «Սոցիալական բնակարանային ֆոնդը զարգացնելու ուղղությամբ ...

Կարդալ ավելին »
ajax-loader