2025-ից բնակարանի գնի վերջին 5 %-ը շինկազմակերպությունը կստանա այն գնորդին հանձնելուց հետո. Փաշինյան

2025-ի հունվարի 1-ից գործելու է կարգավորում, որ նոր ձեռք բերվող բնակարանների գնի վերջին 5 տոկոսը շինարարական կազմակերպությունները կստանան բնակարանը արդեն փաստացի գնորդին հանձնելուց հետո, որպեսզի բնակարան ձեռք բերած անձը սեփական աչքերով տեսնի եւ շոշափի եւ արձանագրվի, որ բնակարանի շինարարությունը տեղի է ունեցել պայմանագրի եւ շահառուի ողջամիտ ակնկալիքներին համապատասխան: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հաջորդ կարգավորումը վերաբերում է նրան, որ 2025-ի հունվարի 1-ից շինկազմակերպությունները քաղաքացիների էսկրո հաշիվների գումարները, ըստ էության, առանց լրացուցիչ նախապայմանների կարող են օգտագործել միայն 50 տոկոսով, իսկ մնացած 50 տոկոսը կարող են օգտագործել ըստ շինարարության փաստացի կատարված ծախսերի:

2024-ի հուլիսի 1-ից մեղմ կարգավորումով սկսում ենք այս հարցը լուծել, այնքանով, որ շինարարական կազմակերպություններն առանց պայմանի կարող են օգտագործել քաղաքացիների կողմից ներդրված գումարի 70 տոկոսը»,-ասաց նա:

ajax-loader