Ամուլսարի հանքավայրի շահագործումը նախատեսվում է սկսել հոկտեմբերին եւ ակնկալվում է, որ երրորդ եռամսյակում տնտեսական ցուցանիշները պետք է բարելավվեն: Այդ մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։ Նա նշել է, որ հանքի շահագործման հետ կապված գործընթացն ակտիվ փուլում է, եւ ամեն ինչ տանում է դեպի այն, որ պակասող 150 մլն դոլարի վարկավորումը տեղի կունենա։ Նրա ...
Կարդալ ավելին »Tag Archives: Ամուլսար
Պետությունն Ամուլսարի հանքի շահագործման համար կարող է վարկի երաշխիք տրամադրել
Հայաստանի կառավարությունը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման նպատակով վարկի ներգրավման համար կարող է պետական երաշխիք տրամադրել, Ֆինանսների նախարարությունն այժմ ուսումնասիրում է հանքը շահագործող «Լիդիան Արմենիայի» տրամադրած փաստաթղթերի փաթեթը, որից հետո կկայացնի որոշումը: Այդ մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Որպեսզի պետական երաշխիքի համար կամ բյուջետային վարկի համար որևէ մեկը դիմի, պետք է որոշակի փաստաթղթեր պատրաստի: Հիմա «Լիդիան»-ից մեր գործընկերներն ...
Կարդալ ավելին »Ամուլսարը շահագործող «Լիդիան Արմենիան» իր բաժնետոմսերի 12.5%-ը նվիրաբերել է կառավարությանը
«Լիդիան Արմենիա» ընկերությունը Հայաստանի կառավարությանը կնվիրաբերի իր կապիտալի 12.5% բաժնետոմսերը․ 2023-ին կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսված է դիտարկել Ամուլսարի հանքավայրի նախապատրաստական, շինարարական և հետագա շահագործման աշխատանքների շարունակման հնարավորությունը: Այդ մասին այսօր՝ կառավարության նիստի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը նկատելով՝ ծրագրի արդյունավետ իրագործման համար Լիդիան ընկերությունը պարտավորվել է ապահովել ...
Կարդալ ավելին »Ամուլսարի ծրագիրն ԱՄՆ խոշորագույն ներդրումներից է Հայաստանում․ դեսպան
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Ամուլսար՝ ծանոթանալու «Լիդիան» ընկերության իրականացրած աշխատանքներին։ «Ամուլսարի ծրագիրը ԱՄՆ խոշորագույն ներդրումներից է Հայաստանում, եւ մենք հպարտ ենք, որ դրանով այստեղ ներդրվում են հանքարդյունահանման արեւմտյան ստանդարտները։ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի տնտեսական զարգացմանը, ինչպես նաեւ ամերիկյան ընկերությունների եւ ներդրողների կողմից հայաստանյան տնտեսության տարբեր ոլորտներում ներգրավվելու հնարավորություններին»,- ասված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում։
Կարդալ ավելին »ՀՀ կառավարության կողմից ոչ մի խոչընդոտ չկա Ամուլսարի շահագործման համար․ Բաբկեն Թունյան
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը նաև անվտանգային խնդիրներ է լուծում, քանի որ եթե այդ նախագծում ներգրավված է միջազգային կապիտալ, նշանակում է այն ունի զսպող ազդեցություն սահմանային միջադեպերի առումով։ «Հետքին» տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։ Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության կողմից ոչ մի խոչընդոտ չկա հանքի շահագործման ...
Կարդալ ավելին »Փոխվարչապետի հետ քննարկվել են Ամուլսարի հանքավայրի շինարարության վերսկսման ժամկետները
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին, «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին և «Ըլայդ Գոլդ Քորփ.» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն եւ նախագահ Ջասթին Դիբբին: Փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ հանդիպմանը հյուրերը տեղեկացրել են Ամուլսարի ծրագրի համատեղ իրականացման մտադրության մասին: «Զրուցակիցները քննարկել են Ամուլսարի հանքավայրի շինարարության վերսկսման ժամկետների, շահագործման մեկնարկի ակնկալվող ժամկետների, ...
Կարդալ ավելին »Ամուլսարի շահագործումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի ՀՆԱ-ում․ ԵԱԶԲ
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) հրապարակել է 2023-2025 թվականների մակրոտնտեսական կանխատեսումը, որի բազային սցենարով Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2023 թվականին կկազմի 7,5%, իսկ 2024 թվականին՝ 5,1%: «Ակնկալվում է, որ Ռուսաստանի Դաշնությունում առկա իրավիճակի եւ տնտեսական հեռանկարների բարելավումը դրական ազդեցություն կունենա երկիր մտնող փոխանցումների ծավալի եւ արտաքին պահանջարկի վրա։ Ռուսաստանի Դաշնությունից փոխանցումների ծավալն այս տարի կարող է աճել 30%-ով։ Ամուլսարի հանքավայրում աշխատանքը վերսկսելու որոշումը ...
Կարդալ ավելին »Միջազգային փորձագետներն Ամուլսարում վերլուծական աշխատանք են կատարում
Փետրվարին ստորագրվել է եռակողմ հուշագիր, որով պետք է սկսվեին Ամուլսարի վերագործարկման համար անհրաժեշտ ֆինանսավորման քննարկումները: Այդ մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը: «Բազմիցս հայտարարվել է, որ շինարարական աշխատանքները 70-80 տոկոսով իրականացվել են, բայց հաշվի առնելով, որ ժամանակ է անցել, և կարիք կար այդ կատարված շինարարական աշխատանքները, կառուցված օբյեկտները կամ իրականացված աշխատանքների ...
Կարդալ ավելին »Լիդիանը, ոլորտի լավագույն մասնագետներն ու նրանց անցած ճանապարհը
«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը mediamax-ում ընկերության մասին հրապարակել է հոդված, որը ներկայացնում ենք ստորև․ «2017թ. հյուրընկալվել էի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ընդերքաբանության եւ մետալուրգիայի ֆակուլտետում: Բացի ուսանողներին եւ դասախոսական կազմին Ամուլսարի ծրագիրը ներկայացնելուց, նաեւ փորձում էի ոգեւորել երիտասարդներին` պատմելով մասնագիտական զարգացման այն բազմաթիվ հնարավորությունների մասին, որոնք կարող է տալ երիտասարդ մասնագետներին Ամուլսարի նման հանքարդյունաբերական ծրագիրը: Այսօր էլ ...
Կարդալ ավելին »Գալստյան. Ամուլսարի շահագործմամբ գուցե արտարժութային միջոցների ներհոսք լինի
Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ հայկական դրամի փոխարժեքն ազատ լողացող է, եւ «ԿԲ-ն իր միջամտությունը շուկայում սահմանափակում է անկանոն, պրոբլեմատիկ իրավիճակը հարթելու միջոցով»: «2022-ին եղել են իրավիճակներ, երբ ԿԲ-ն միջամտել է շուկայում տեղի ունեցող իրադարձություններին՝ ձեռք բերելով արտարժույթ, որի արդյունքում զուտ առքը եղել է $900 միլիոնից ավելի համարժեք գումար»,- ասել է ԿԲ նախագահը: Պատասխանելով ...
Կարդալ ավելին »