Միջազգային փորձագետներն Ամուլսարում վերլուծական աշխատանք են կատարում

Փետրվարին ստորագրվել է եռակողմ հուշագիր, որով պետք է սկսվեին Ամուլսարի վերագործարկման համար անհրաժեշտ ֆինանսավորման քննարկումները: Այդ մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը:

«Բազմիցս հայտարարվել է, որ շինարարական աշխատանքները 70-80 տոկոսով իրականացվել են, բայց հաշվի առնելով, որ ժամանակ է անցել, և կարիք կար այդ կատարված շինարարական աշխատանքները, կառուցված օբյեկտները կամ իրականացված աշխատանքների կայունությունը, սեյսմակայունությունը և ընդհանրապես հետագա պիտանելիությունը վերագնահատելու, ժամանել են միջազգային փորձագետներ, ովքեր տարածքում վերլուծական աշխատանք են իրականացնում»,- նշեց փոխնախարարը:

Հարությունյանի խոսքով՝ ինժիներները պետք է գնահատական տան և դրանից հետո նոր կասեն՝ աշխատանքները շարունակո՞ւմ ենք այն կետից, որտեղ դադարեցվել էին, թե՞ ծավալները պետք է փոփոխվեն. «10-15 օրվա տվյալներ եմ ասում, ակնկալվում է, որ վերլուծությունները պետք է տևեն մեկ ամիս»:

ajax-loader