ՀՀ կառավարության կողմից ոչ մի խոչընդոտ չկա Ամուլսարի շահագործման համար․ Բաբկեն Թունյան

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը նաև անվտանգային խնդիրներ է լուծում, քանի որ եթե այդ նախագծում ներգրավված է միջազգային կապիտալ, նշանակում է այն ունի զսպող ազդեցություն սահմանային միջադեպերի առումով։ «Հետքին» տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության կողմից ոչ մի խոչընդոտ չկա հանքի շահագործման համար, և գնդակը տնտեսվարողի դաշտում է։ Թունյանը նշեց, որ մինչև այս տարեվերջ շինարարական աշխատանքները կվերսկսվեն։

ajax-loader