Tag Archives: ՊՆ

Մարտական դիրքում ՊՆ պայմանագրային զինծառայողի սպանության գործով ձերբակալվել է ժամկետային զինծառայող

Մարտական դիրքում ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողի սպանության գործով մեկ անձ ձերբակալվել է։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն։  «ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Վարդենիսի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ․ հունվարի 9-ին` ժամը 06:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում ինքնաձիգից արձակված կրակահերթից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, մարտական դիրքի պատասխանատու Կ․Կ․-ն։ ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն

Պաշտպանության նախարարության ուսումնական կենտրոններից մեկում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է հնգամսյա ուսումնական ծրագիրն անցած հերթական հոսքի ավարտական արարողությանը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։  Ուսումնական փուլի ավարտի կապակցությամբ շնորհավորելով զորամասի հրամկազմին ու կուրսանտներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել կենտրոնի դերը՝ բանակի համար բանիմաց կրտսեր հրամանատարներ պատրաստելու գործում և համոզմունք հայտնել, որ կրտսեր հրամանատարների շարքերը համալրող ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանը հետախույզի տոնի առթիվ այցելել է ՊՆ հատուկ նշանակության զորամաս

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 6-ին հետախույզի մասնագիտական տոնի կապակցությամբ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է ՊՆ հատուկ նշանակության զորամաս: Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ նախքան հանդիսավոր միջոցառման մեկնարկը՝ նախարար Պապիկյանը և հրավիրվածները մասնակցել են 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած մարտական գործողությունների ընթացքում անմահացած զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշապատի բացման արարողությանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղկեպսակ ...

Կարդալ ավելին »

«Մոսէսքո»-ի սեփականատերը ՊՆ-ից հափշտակել է 59 մլն 582 հազար դրամ․ Դատախազություն

Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ «Մոսէսքո» ՍՊ ընկերության սեփականատերը 2017 թվականին Հայաստանի աշտպանության նախարարությունից հափշտակել է 59 մլն 582 հազար դրամ, գործն ուղարկվել է դատարան։  ««Մոսէսքո» ՍՊ ընկերության սեփականատեր Կ.Գ.-ն 2017 թվականին Պաշտպանության նախարարության կարիքների համար ներկրվող նյութական միջոցների ընդունման հանձնաժողովի նախագահ, N զորամասի հրամանատար Ռ.Բ.-ի, Հանձնաժողովի անդամներ՝ հրամանատարի տեղակալ-գլխավոր ինժեներ Ա.Պ.-ի, Վառելիքաքսուքային նյութերի պահպանման բաժնի պետ Ա.Ա.-ի և ...

Կարդալ ավելին »

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատարի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Շուրջ 20 միլիոն դրամ կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատարի ու ևս 3 անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական համալիր գործողությունների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Վ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ իրային բազայի N ...

Կարդալ ավելին »

Սոթքում վիրավորված զինվորը 1 ամիս անց գիտակցության է եկել

Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի ԶՈւ հարձակման հետևանքով Սոթքի հատվածում վիրավորված զինծառայող Նարեկ Պողոսյանը գիտակցության է եկել: Այդ մասին հայտնել է պաշտպանական գերատեսչության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, տեղեկացնում է Factor.am-ը։ ՊՆ-ն Նարեկ Պողոսյանի անունը ներառել էր զոհվածների ցանկում: Նույն օրը, սակայն, գերատեսչությունից հայտնեցին, որ զինվորի սրտի զարկը վերականգնվել է: «Բժիշկների գործադրած ջանքերի արդյունքում բուժման ակտիվ փուլն ավարտվել է, առողջական վիճակը գնահատվում է բավարար, այժմ վերականգնողական բուժման կարիք ...

Կարդալ ավելին »

ՊՆ-ի բյուջեն կաճի 7,3 տոկոսով եւ կկազմի 555 մլրդ դրամ

ՀՀ պաշտպանության նախարարության ծախսերի ապահովման համար 2024 թ. կհատկացվի 555 մլրդ դրամ, որը 37.7 մլրդ դրամով կամ 7.3 տոկոսով ավելի է 2023 թ. ցուցանիշից։ Այդ մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը։ Ինչ վերաբերում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության` 2024 թ. բյուջեին, ապա այն կկազմի 311,6 մլրդ դրամ։ «Ըստ առանցքային ուղղությունների` ...

Կարդալ ավելին »

2024-ին կառավարությունը ՊՆ-ին կհատկացնի 37,7 մլրդ դրամով ավելի գումար

ՀՀ պաշտպանության նախարարության ծախսերի ապահովման համար 2024 թվականին կհատկացվի 555 մլրդ դրամ, որը 37.7 մլրդ դրամով կամ 7.3 տոկոսով ավելի է 2023 թվականի ցուցանիշից: Այդ մասին սեպտեմբերի 28-ի կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:  Ինչ վերաբերում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության` 2024 թվականի բյուջեին, ապա այն կկազմի 311,6 մլրդ դրամ: «Ըստ առանցքային ուղղությունների` ճանապարհային ոլորտում` ներքին աղբյուրների ...

Կարդալ ավելին »

Կովկասի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը կարմիր գիծ է Իրանի համար. Իրանի ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իրանցի իր պաշտոնակից Մոհամմադ Ռեզա Աշտիյանիի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Հարավային Կովկասում «3+3» ձեւաչափով համագործակցության հանձնառությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Tasnim գործակալությունը: Շոյգուն համերաշխություն է հայտնել իր գործընկերոջը առ այն, որ «3+3» ձեւաչափը կովկասյան տարածաշրջանում առկա խնդիրների լավագույն լուծումն է խաղաղ ճանապարհով: Ռուսաստանի Պաշտպանության նախարարը նաեւ պաշտպանել է Իսլամական Հանրապետության դիրքորոշումը Կովկասում վերջին իրադարձությունների ...

Կարդալ ավելին »

ՊՆ-ն պաշտոնապես հերքում է ԼՂ-ում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա լինելու մասին Ադրբեջանի կեղծ պնդումը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքում է Ադրբեջանի այն կեղծ պնդումը, թե Լեռնային Ղարաբաղում առկա են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա և անձնակազմ: «ՀՀ ՊՆ-ն բազմիցս, այժմ ևս հայտարարում է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի»,- հաղորդագրության մեջ նշել է ՊՆ-ն՝ նկատելով, որ Ադրբեջանն իր պաշտոնական հաղորդագրություններում բազմիցս շահարկում է իր այդ կեղծ թեզը։

Կարդալ ավելին »
ajax-loader