Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն

Պաշտպանության նախարարության ուսումնական կենտրոններից մեկում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է հնգամսյա ուսումնական ծրագիրն անցած հերթական հոսքի ավարտական արարողությանը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

s1.jpg (101 KB)

Ուսումնական փուլի ավարտի կապակցությամբ շնորհավորելով զորամասի հրամկազմին ու կուրսանտներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել կենտրոնի դերը՝ բանակի համար բանիմաց կրտսեր հրամանատարներ պատրաստելու գործում և համոզմունք հայտնել, որ կրտսեր հրամանատարների շարքերը համալրող զինվորները պատշաճ կկիրառեն ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքները։
Գերազանց առաջադիմությամբ աչքի ընկած զինվորներին Սուրեն Պապիկյանն անձամբ է հանձնել ավարտական վկայականները։

s2.jpg (154 KB)

Այցի շրջանակում նախարար Պապիկյանը մասնակցել է նաև ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված նիստին, որի ընթացքում գնդապետ Դավիթ Ալեքսանյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել 2023 թվականի արդյունքները և 2024 թվականի խնդիրներն ու ծրագրերը։

Պաշտպանության նախարարը եղել է նաև ուսումնական կենտրոնի կրակադաշտում, որտեղ գործնականում ներկայացվել են նորակառույց ուսումնական վարժադաշտի հնարավորությունները։

s3.jpg (210 KB)
ajax-loader