Tag Archives: Երևան

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Փետրվարի 1-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -6-8, վեղը ցերեկը՝ +1+3։ 

Կարդալ ավելին »

Երևանում կցուցադրվի Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ դիցուհու արձանը

Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև ձեռքբերված պայմանավորվածության շնորհիվ առաջին անգամ Երևանում ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ դիցուհու արձանը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ զբոսաշրջության կոմիտեն:Նշվում է, որ ցուցադրությունը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերին:

Կարդալ ավելին »

NUMBEO․ Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ 7-րդ երկիրն է, իսկ Երևանը՝ 15-րդ քաղաքը․

Ըստ հանցավորության և անվտանգության ինդեքսի ամփոփ տվյալների՝ Հայաստանը պահպանել է դիրքերը աշխարհի ամենաանվտանգ 146 երկրների շարքում՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը: Այդ մասին տեղեկանում ենք միջազգային հեղինակավոր ՆԱՄԲԵՈ (NUMBEO) վերլուծական տեղեկատվական պորտալում տեղ գտած հրապարակումից: Ըստ նույն պորտալի՝ Երևանը բարելավել է դիրքերը։ Մայրաքաղաքն ամենաանվտանգ 329 քաղաքների շարքում զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը, իսկ անցած տարի 20-րդն էր։ Հատկանշական է, որ Հայաստանը և Երևանը վարկանիշային աղյուսակում ...

Կարդալ ավելին »

Թբիլիսիում բնակարանների վաճառքն աճել է (1քմ-ի գները Երևանից էժան են)

2023 թվականին կառուցապատողների կողմից բնակարանների վաճառքն աճել է տարեկան 4,2 տոկոսով, ինչը ընդգծում է Թբիլիսիի անշարժ գույքի շուկայում կայուն պահանջարկը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ Ըստ Galt & Taggart խորհրդատվական ընկերության՝ Թբիլիսիում բնակելի անշարժ գույքի շուկայի 2023 թվականի տվյալներն ամփոփող փաստաթղթի՝ 2023 թվականին ավարտված նախագծերից գրեթե բոլոր բնակարաններն արդեն վաճառվել են, իսկ 2026-2028 թվականներին ավարտվող նախագծերում վաճառվել է ընդհանուր բնակարանների գրեթե կեսը։ 2023 թվականին Թբիլիսիում ...

Կարդալ ավելին »

Բաքուն ընդդիմանալու է շինարարությանը նույնիսկ Երևանում. Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ

Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերը, որոնք ռազմավարական նշանակություն ունեն հանրապետության համար և ունակ են ապահովել նրա երկարաժամկետ և կայուն տնտեսական աճը, գտնվում են Բաքվի թիրախում: Այդ մասին հայտարարել է հանրապետության Լեռնահանքային ընկերությունների միության նախագահ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջhանյանը՝ Տնտեսական լրագրողների ակումբում «ՀՀ տնտեսական զարգացման միտումները խոշոր հարկատուների տնտեսական բաշխման համատեքստում» թեմայի շուրջ քննարկման ժամանակ։ ...

Կարդալ ավելին »

Երևանում կկայանա «Գրեմմի» մրցանակակիր «Էբեն» քառյակի բացառիկ համերգը  

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական հոբելյանական 25-րդ փառատոնը մեկնարկում է «Գրեմմի» մրցանակակիր ֆրանսիական հայտնի «Էբեն» քառյակի  համերգով: Փետրվարի 20 -ին՝ ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում  առաջին անգամ  հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր «Էբեն» քառյակը: Բազմաթիվ միջազգային մրցույթների թափնեկիր,  «Տարվա անսամբլ» տիտղոսակիր քառյակն ավելի քան երկու տասնամյակների ընթացքում սահմանել է նոր չափանիշներ՝ հանդիսատեսին հանդես գալով տարբեր ժանրերի կատարումներով և նոր մոտեցումներով : Համերգի  ծրագրում ...

Կարդալ ավելին »

«Երևան»․ Վիրաբ Վիրաբյանի սիրո խոստովանությունը մեր քաղաքին՝ Սիրո տոնին

Սիրո տոների առթիվ մի յուրօրինակ սիրո արտահայտություն ռուսաստանաբնակ հայտնի երգիչ Վիրաբ Վիրաբյանի կողմից՝ ամբողջ հայության օրրան Երևանին։ Երգը մի առանձնահատուկ ձոն է մեր հայրենիքի մայրաքաղաքին՝ հնամենի Երևանին։ Երգի պրիեմերան ընտրվել է հատկանշական՝ Սիրո բարեխոսության տոնի օրը, քանի որ այն արտահայտում է հայի անմնացորդ սերն ու նվիրվածությունը մայրաքաղաք Երևանին։ Վիրաբ Վիրաբյանը բազմաթիվ միջազգային փառատոնների մասնակից է, այդ թվում՝ ռուսական հայտնի «Голос» ...

Կարդալ ավելին »

Գյումրու պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում

 Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը փետրվարի 18-ին և 19-ին  հյուրախաղերով հանդես կգա Երևանում։ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում աճեմյանցիները թատերասերներին կներկայացնեն Լյուդվիգ Հարությունյանի բեմադրած Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» դրաման, ռեժիսորի ասիստենտ` Արտուշ Միքայելյան,  նկարչական ձևավորումը` Անտոն Քեշիշյանի, զգեստները` Լուսինե Խաչատրյանի, երաժշտությունը` ՀՈՂ-ի։ Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը նշեց՝ ի սկզբանե նպատակը թատերասերներին Գյումրի բերելն էր, բայց Երևանում  ...

Կարդալ ավելին »

Երևան-Սևան ավտոճանապարհի 24-30 կմ-ին մառախուղ է, Տաթև գյուղում՝ բուք

Երևան-Սևան ավտոճանապարհի 24-30 կմ-ին մառախուղ է, Տաթև գյուղում՝ բուք: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Փակ է Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհը։ Ստեփանավանի ոլորանները, Վարդենյաց լեռնանցքը, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից դեպի Ջերմուկ քաղաք, Սյունիք գյուղից դեպի «Զանգեր» և «Մեղրու Սար» կոչվող ...

Կարդալ ավելին »

Երևանում ձյան մաքրմանը ներգրավված է 134 միավոր տեխնիկա և 780 աշխատակից

Ձյան տեղումների սկսելուն պես մայրաքաղաքում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները: Գործընթացին ներգրավված է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի, ինչպես նաև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի 134 միավոր մասնագիտացված բազմաֆունկցիոնալ տեխնիկա: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, մայթերի, այգիների, քաղաքի տարբեր հատվածներում առկա աստիճանավանդակների ու ընդհանուր օգտագործման այլ տարածքների մաքրման աշխատանքներում ևս ներգրավված է համայնքային երկու կառույցների 780 աշխատակից: Ըստ աղբյուրի՝ բազմաբնակարան ...

Կարդալ ավելին »
ajax-loader