Երևան-Սևան ավտոճանապարհի 24-30 կմ-ին մառախուղ է, Տաթև գյուղում՝ բուք

Երևան-Սևան ավտոճանապարհի 24-30 կմ-ին մառախուղ է, Տաթև գյուղում՝ բուք: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Փակ է Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհը։

Ստեփանավանի ոլորանները, Վարդենյաց լեռնանցքը, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից դեպի Ջերմուկ քաղաք, Սյունիք գյուղից դեպի «Զանգեր» և «Մեղրու Սար» կոչվող հատվածները փակ են կցորդիչով բեռնատարների համար:

Կիրանց-Ոսկեպար, Վազաշեն-Պառավաքար, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

Վարդենյաց լեռնանցքը, «Մեղրու Սար» կոչվող հատվածը և Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

ajax-loader