Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.26մ (22.10.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 2սմ-ով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ 2023 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, և համաձայն Գեղամավան ...
Կարդալ ավելին »Tag Archives: Սևան
Սևանի ափամերձ գոտիներում մաքրվել է ջրածածկման ենթակա 12 հեկտար անտառային տարածք
Սևանի ափամերձ գոտիներում 2023 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում ծառերից, արմատներից, բուսական այլ համակեցություններից «Սևան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ուժերով և միջոցներով մաքրվել է ջրածածկման ենթակա 12 հեկտար անտառային տարածք։ Ինչպես տեղեկացրել է «Սևան Ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրեն Կարեն Մնացականյանը, Սևանա լիճը գոտևորող ու ջրածածկման ենթակա անտառային տարածքների մաքրման աշխատանքներն այս տարի իրականացվել են Վարդենիս համայնքի Փամբակ, Արեգունի և Դարանակ գյուղերի հատվածներում։ Հոկտեմբերի առաջին կեսի ...
Կարդալ ավելին »Սևանից սիգի որսի ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 15-ը
Կառավարությունը ևս 2,5 ամսով երկարաձգել է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի ժամկետը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2023-ի համար մինչև սեպտեմբերի 1-ը Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 300 տոննա սիգի չափաքանակ, արդյունագործական որսն իրականացվել է 2023 թվականի մայիսի 4-ից, փաստացի կնքվել է 8 պայմանագիր: Որսի իրականացման վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի սեպտեմբերի 1-ը: Ուսումնասիրությունների արդյունքնում ...
Կարդալ ավելին »Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի 11-ի համեմատ ցածր է մնում 15 սմ-ով
2023 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 36 սանտիմետր բարձրության վրա, ինչը 15 սանտիմետրով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա ընթացքում գրանցված նիշից։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2023 թվականի հունվարից մինչև սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 87 միլիոն 805 հազար խորանարդ մետր ջուր, իսկ ...
Կարդալ ավելին »Կայացել է «Սևան» միջազգային երաժշտական 7-րդ փառատոնը
«Սևան» միջազգային երաժշտական 7-րդ փառատոնն այս տարի կազմակերպվել է Սևանի թիվ 1 հանրային լողափում:Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, փառատոնին մասնակցել են 16 երաժշտական խումբ Հայաստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից: Շուրջ 80 երաժիշտ ռոքի, ֆոլկի ու ֆոլկ ռոքի սիրահարներին պարգևել են երաժշտական տոն, որի շնորհիվ միմյանց հանդիպել են Հայաստանի և արտերկրի տարբեր երաժշտախմբեր, անհատ կատարողներ, խմորվել են նոր գաղափարներ, հենց տեղում ...
Կարդալ ավելին »Սևանա լճում հայտնաբերվել է ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյի դին
Սևանա լճում հայտնաբերել են Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյի դին։ Դիվանագետի մահվան մասին տեղեկությունը «Европейская правда»-ին հաստատել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում։Ըստ Հայաստանի Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հաղորդագրության՝ օգոստոսի 13-ին, ժամը 20:17-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից 25 մ հեռավորության վրա նկատել են ...
Կարդալ ավելին »«Սևան ազգային պարկի» նախկին տնօրենը կալանավորվել է
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը 2023 թվականի օգոստոսի 10-ին բավարարել է Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 11-ի որոշման դեմ դատախազի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Վ.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը: Այդ մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից: 2023 թվականի հունիսի 29-ին դատախազի նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 2016 թվականի ընթացքում «Սևան ...
Կարդալ ավելին »Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով
Սևանա լճի մակարդակը հուլիսի 31-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել 1900,48մ (06.08.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 20 սմ-ով։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը հուլիսի 31-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում ...
Կարդալ ավելին »Սևան համայնքում հուլիսին գրանցվել է 28 ծնունդ
Սեւանի համայնքապետարանի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային սպասարկման կենտրոնում ամփոփվել են ամռան երկրորդ ամսվա տվյալները: Ինչպես տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, 2023 թվականի հուլիսին Սեւան համայնքում կատարվել է ծննդյան 28 գրանցում։ Գրանցվել է 15 տղայի եւ 13 աղջկա ծնունդ: Հուլիս ամիսը Սեւան համայնքում առանձնացել է երկվորյակների առատությամբ. հուլիսի 1-ին, 6-ին եւ 18-ին ծնվել է երեք երկվորյակ` տղա-տղա, աղջիկ-աղջիկ (Լճաշեն բնակավայր), աղջիկ-աղջիկ (Սեւան քաղաք): Սևան քաղաքում գրանցվել է 8 ծնունդ, Լճաշեն բնակավայրում՝ 8, Դդմաշեն բնակավայրում՝ 2, Ծովագյուղ բնակավայրում՝ 5, Վարսեր բնակավայրում` 1 ծնունդ, Գագարին բնակավայրում` 1, Զովաբեր ...
Կարդալ ավելին »Փրկարարները Սևանա լճից մեքենա են դուրս բերել
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 20-ին, ժամը 16։19-ին ահազանգ է ստացել, որ Սևանա լճի թերակղզու հյուսիսային ափում ավտոմեքենան հայտնվել է ջրում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Ըստ աղբյուրի՝ ջրափրկարարներն արգելափակումից դուրս ...
Կարդալ ավելին »