Tag Archives: Սևան

Կայացել է «Սևան» միջազգային երաժշտական 7-րդ փառատոնը

«Սևան» միջազգային երաժշտական 7-րդ փառատոնն այս տարի  կազմակերպվել է Սևանի թիվ 1 հանրային լողափում:Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից,  փառատոնին մասնակցել են  16 երաժշտական խումբ Հայաստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից: Շուրջ 80 երաժիշտ ռոքի, ֆոլկի ու ֆոլկ ռոքի սիրահարներին պարգևել են  երաժշտական տոն, որի շնորհիվ միմյանց հանդիպել են  Հայաստանի և արտերկրի տարբեր երաժշտախմբեր, անհատ կատարողներ, խմորվել են  նոր գաղափարներ, հենց տեղում ...

Կարդալ ավելին »

Սևանա լճում հայտնաբերվել է ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյի դին

Սևանա լճում հայտնաբերել են Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյի դին։ Դիվանագետի մահվան մասին տեղեկությունը «Европейская правда»-ին հաստատել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում։Ըստ Հայաստանի Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հաղորդագրության՝ օգոստոսի 13-ին, ժամը 20:17-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից 25 մ հեռավորության վրա նկատել են ...

Կարդալ ավելին »

«Սևան ազգային պարկի» նախկին տնօրենը կալանավորվել է

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը 2023 թվականի օգոստոսի 10-ին բավարարել է Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 11-ի որոշման դեմ դատախազի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Վ.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը: Այդ մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից: 2023 թվականի հունիսի 29-ին դատախազի նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 2016 թվականի ընթացքում «Սևան ...

Կարդալ ավելին »

Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով

Սևանա լճի մակարդակը հուլիսի 31-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել 1900,48մ (06.08.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 20 սմ-ով։  Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը հուլիսի 31-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում ...

Կարդալ ավելին »

Սևան համայնքում հուլիսին գրանցվել է 28 ծնունդ

Սեւանի համայնքապետարանի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային սպասարկման կենտրոնում ամփոփվել են ամռան երկրորդ ամսվա տվյալները: Ինչպես տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից,  2023 թվականի հուլիսին Սեւան համայնքում կատարվել է ծննդյան 28 գրանցում։ Գրանցվել է 15 տղայի եւ 13 աղջկա ծնունդ: Հուլիս ամիսը Սեւան համայնքում առանձնացել է երկվորյակների առատությամբ. հուլիսի 1-ին, 6-ին եւ 18-ին ծնվել է երեք երկվորյակ` տղա-տղա, աղջիկ-աղջիկ (Լճաշեն բնակավայր), աղջիկ-աղջիկ (Սեւան քաղաք): Սևան քաղաքում գրանցվել է 8 ծնունդ, Լճաշեն բնակավայրում՝ 8, Դդմաշեն բնակավայրում՝ 2, Ծովագյուղ բնակավայրում՝ 5, Վարսեր բնակավայրում` 1 ծնունդ, Գագարին բնակավայրում` 1, Զովաբեր ...

Կարդալ ավելին »

Փրկարարները Սևանա լճից մեքենա են դուրս բերել

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 20-ին, ժամը 16։19-ին ահազանգ է ստացել, որ Սևանա լճի թերակղզու հյուսիսային ափում ավտոմեքենան հայտնվել է ջրում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Ըստ աղբյուրի՝ ջրափրկարարներն արգելափակումից դուրս ...

Կարդալ ավելին »

Սևանի ռեկրեացիոն գոտում հանրային լողափեր կստեղծվեն

Կառավարության որոշմամբ «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափեր կստեղծվեն։ Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Նա նշեց, որ նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի ՀՀ քաղաքացիների և օտարերկրյա հյուրերի համար ստեղծել մատչելի և որակյալ հանգստի պայմաններ: «Արդեն ձևավորվել է 8 հանրային լողափ։ Գործում են անվճար ծառայություններ, սակայն սպասարկող ընկերությունների կողմից կլինեն վճարովի ծառայություններ»,- ասաց Սիմիդյանը։ Նա նշեց, ...

Կարդալ ավելին »

«Սևան ազգային պարկի» տնօրենը հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար

Դատախազի նախաձեռնությամբ 2023 թվականի հունիսի 29-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2016 թվականի ընթացքում «Սևան ազգային պարկ»-ի տնօրենի գիտության գծով տեղակալի, իսկ 2017 թվականի մայիսի 10-ից՝ տնօրենի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ի նկատմամբ՝ յուրացնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, խարդախության և փողերի լվացման համար: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ.Գ.-ն 2016-2017 թվականների ընթացքում ՊՈԱԿ-ի և «Շրջակա միջավայրի և ...

Կարդալ ավելին »

ԱԺ-ն ընդունեց Սևանա լճից լրացուցիչ ջրառը թույլատրող նախագիծը

Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ոռոգման նպատակով այս տարի Սևանա լճից լրացուցիչ ջրառը թույլատրող նախագիծը: «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ընդունվեց՝ ստանալով 65 կողմ, 22 դեմ ձայներ: Նախագծով առաջարկվում է Սևանա լճից ջրառի 170 մլն խմ չափաքանակն ավելացնել մինչև ...

Կարդալ ավելին »

Սևանա լճի մակարդակը մայիսի համեմատությամբ բարձրացել է 13 սմ-ով

Սևանա լճի մակարդակն այս պահին 1956 սմ է, մայիսի 14-ի դրությամբ բարձրացել է 13 սմ-ով: Այդ մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ ԱԺ-ում Սևանից լրացուցիչ ջրառի վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ: «Մայիսի 14-ի դրությամբ Սևանի մակարդակը եղել է  1943 սմ: Մենք այսօրվա դրությամբ ունենք 1956 սմ: Այսինքն՝ մայիսի 14-ից հետո Սևանի մակարդակը 13 սմ-ով բարձրացել է»,-ասաց փոխնախարարը: Այս ...

Կարդալ ավելին »
ajax-loader