Սևան համայնքում հուլիսին գրանցվել է 28 ծնունդ

Սեւանի համայնքապետարանի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային սպասարկման կենտրոնում ամփոփվել են ամռան երկրորդ ամսվա տվյալները:

Ինչպես տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից,  2023 թվականի հուլիսին Սեւան համայնքում կատարվել է ծննդյան 28 գրանցում։ Գրանցվել է 15 տղայի եւ 13 աղջկա ծնունդ:

Հուլիս ամիսը Սեւան համայնքում առանձնացել է երկվորյակների առատությամբ. հուլիսի 1-ին, 6-ին եւ 18-ին ծնվել է երեք երկվորյակ` տղա-տղա, աղջիկ-աղջիկ (Լճաշեն բնակավայր), աղջիկ-աղջիկ (Սեւան քաղաք):

Սևան քաղաքում գրանցվել է 8 ծնունդ, Լճաշեն բնակավայրում՝ 8, Դդմաշեն բնակավայրում՝ 2, Ծովագյուղ բնակավայրում՝ 5, Վարսեր բնակավայրում` 1 ծնունդ, Գագարին բնակավայրում` 1, Զովաբեր բնակավայրում` 2, Ծաղկունք բնակավայրում` 1 ծնունդ։

2023 թվականի հուլիսին գրանցվել 21 մահ:

Հուլիսի ընթացքում ՔԿԱԳ տարածքային սպասարկման կենտրոնում կատարված գործարքներից համայնքային բյուջե է մուտքագրվել 340 հազար դրամ տուրք:

ajax-loader