Սևանա լճում հայտնաբերվել է ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյի դին

Սևանա լճում հայտնաբերել են Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյի դին։ Դիվանագետի մահվան մասին տեղեկությունը «Европейская правда»-ին հաստատել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում։

Ըստ Հայաստանի Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հաղորդագրության՝ օգոստոսի 13-ին, ժամը 20:17-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից 25 մ հեռավորության վրա նկատել են քաղաքացու, ով լողալիս անհետացել է։

Ջրափրկարարները լողալով մոտեցել են տվյալ հատված, մոտ 1․5 մ խորությունից դուրս բերել քաղաքացուն և ռետինե մոտորանավակով տեղափոխել ափ: Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են քաղաքացու մահը։

ajax-loader