Կառավարության որոշմամբ «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափեր կստեղծվեն։ Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Նա նշեց, որ նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի ՀՀ քաղաքացիների և օտարերկրյա հյուրերի համար ստեղծել մատչելի և որակյալ հանգստի պայմաններ:
«Արդեն ձևավորվել է 8 հանրային լողափ։ Գործում են անվճար ծառայություններ, սակայն սպասարկող ընկերությունների կողմից կլինեն վճարովի ծառայություններ»,- ասաց Սիմիդյանը։
Նա նշեց, որ այդ հատվածներում արգելվելու է ծխելը, բարձր երաժշտություն միացնելը, թույլատրվելու են թույլ ալկոհոլային խմիչքներ։