Tag Archives: Երևան

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները

 Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 6-ին, 8-ին առանձին շրջաններում, մարտի 7-ին, 9-10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։ Քամին հարավարևմտյան է, 2-4 մ/վ արագությամբ, մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ, 7-9-ին՝ 15-20մ/վրկ արագությամբ:Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում մարտի 6-ին կեսօրից հետո, ...

Կարդալ ավելին »

Երևանի կենտրոնի մի մասը հոսանքազրկվել է

«Վիոլա Ջուր» ընկերության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Մյասնիկյան ենթականը սնող երկու մալուխ, որի հետեւանքով ժամը 15.20-ից հոսանքազրկված են Մյասնիկյան պողոտայից մինչեւ Սայաթ-Նովայի ու Մաշտոցի պողոտայի, ինչպես նաեւ հարակից այլ հատվածներ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը այլընտրանքային սնուցմամբ վերականգնել է որոշ հասցեների էլեկտրամատակարարումը, սակայն ամբողջությամբ դեռեւս վերականգնել հնարավոր չի լինում։ Ընկերությունը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը եւ հավաստիացնում, որ ...

Կարդալ ավելին »

Երևանն այս տարի կունենա 100 նոր կանգառ-սրահ

2024-ին կշարունակվեն տրանսպորտային համակարգի բարեփոխումները: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից ու մանրամասնում, որ 30 նոր ավտոբուս կհամալրի մայրաքաղաքի երթուղային ցանցը: 44 հասցեներում կտեղադրվեն «Հետիոտնային կանչ» ռեժիմով լուսացույցներ: Մայրաքաղաքը ընթացիկ տարում կունենա 100 նոր կանգառասրահներ:

Կարդալ ավելին »

ՀԱՊԿ-ը՝ Երևանի մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարության վերաբերյալ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը հայտնել է, որ Երևանից հայտ չի ստացել անդամակցության կասեցման մասին, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՀԱՊԿ-ում մասնակցությունը սառեցնելու մասին հայտարարությունը կազմակերպությունը կապում է մի շարք միջոցառումներին Հայաստանի չմասնակցելու հետ։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՀԱՊԿ քարտուղարությունից։«Մինչ օրս ՀԱՊԿ քարտուղարությունը ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման մասին հայտ չի ստացել Երևանից, իսկ ինչ վերաբերում է մասնակցությունը սառեցնելու վերաբերյալ թեզին, ...

Կարդալ ավելին »

Ջերմաստիճանը կնվազի. սպասվում է անձրեւ

Հայաստանի շրջանների զգալի մասում փետրվարի 23-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում տեղումներ կլինեն ձյան տեսքով։  Օդերևութաբանները կանխատեսում են նաև հյուսիսարևմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ մինչև 15-18 մ/վրկ։ Արդեն շաբաթ օրը օդի ջերմաստիճանի աստիճանական նվազում կսկսվի։ Ինչպես  փոխանցեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է անձրեւ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +10+12։

Կարդալ ավելին »

Երևանի մաքսային սպասարկման կենտրոն պետք է ներկայացնել բացառապես էլեկտրոնային դիմումներ

Փետրվարի 19-ից Երեւանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն դիմումներ ներկայացնելու նպատակով այլեւս մաքսատուն այցելելու անհրաժեշտություն չկա։ Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները եւ քաղաքացիներն այսուհետ դիմումները (նամակները) պետք է ներկայացնեն բացառապես էլեկտրոնային եղանակով՝ [email protected] էլեկտրոնային հասցեին: Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ էլեկտրոնային նամակների պատասխանները նշված էլեկտրոնային հասցեով կուղարկվեն հետադարձ ծանուցմամբ:

Կարդալ ավելին »

Transavia-ն թռիչքներ կիրականացնի Լիոն- Երևան երթուղով

Transavia ավիաընկերությունը ապրիլի 13-ից մեկնարկելու է Լիոն- Երևան- Լիոն երթուղով չվերթերը: Ինչպես տեղեկանում ենք «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության տարածած հաղորդագրությունից, թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ (հուլիսի 3-ից սկսած՝  նաև չորեքշաբթի) օրերին:

Կարդալ ավելին »

Երևանում բեռնատարների երթևեկության ժամանակավոր թույլտվությունները կհատկացվեն փետրվարի 14-ից

Ներքին գործերի նախարարության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնատարների երթևեկության ժամանակավոր թույլտվությունները կհատկացվեն 2024 թ. փետրվարի 14-ից: «Երևան քաղաքի կենտրոնում 2,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում, ժամը 07.00-21.00-ն ընկած ժամանակահատվածում, երթևեկության ժամանակավոր թույլտվությունները կհատկացվեն միայն նշված ճանապարհային նշանների ազդման գոտում հաշվառված ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով ...

Կարդալ ավելին »

Երևանում կկառուցվի 400 թեքահարթակ

Երևանում 2024 թվականին  կառուցվելու է  400 թեքահարթակ։ Այդ մասին փետրվարի 12-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:Խորհրդակցության ընթացքում զեկուցվեց, որ կա թեքահարթակների կառուցման երեք տարբերակ՝ միակողմ, երկկողմ և եռակողմ մոտեցումներով: Տեսողության խնդիրներ ունեցող հետիոտների համար թեքահարթակները երեսպատվելու են բազալտե անհարթ սալիկներով և, ըստ տեղանքի, իրականացվելու են միակողմ, երկկողմ և եռակողմ տարբերակներով:  Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ վերջապես թեքահարթակների ...

Կարդալ ավելին »

Կենտրոնում բոլոր լարանցումները կիջեցվեն գետնի տակ

Երևանի Թումանյան, Վարդանանց և Խորենացի փողոցներում լարերը գետնի տակ անցկացնելու գործընթացը  շարունակվում է: Այդ մասին փետրվարի 12-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին:Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշեց, որ Ամիրյան փողոցի օրինակով լայնակի բոլոր լարանցումները գետնի տակ իջեցնելու նպատակով պետք է զուգահեռ աշխատանք իրականացնել Կենտրոն վարչական շրջանում:Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելեց. «Բոլորի հետ պետք է խոսել։ Երբ մենք լարերը անցկացնում ենք գետնի ...

Կարդալ ավելին »
ajax-loader