Երևանում կկառուցվի 400 թեքահարթակ

Երևանում 2024 թվականին  կառուցվելու է  400 թեքահարթակ։ Այդ մասին փետրվարի 12-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Խորհրդակցության ընթացքում զեկուցվեց, որ կա թեքահարթակների կառուցման երեք տարբերակ՝ միակողմ, երկկողմ և եռակողմ մոտեցումներով: Տեսողության խնդիրներ ունեցող հետիոտների համար թեքահարթակները երեսպատվելու են բազալտե անհարթ սալիկներով և, ըստ տեղանքի, իրականացվելու են միակողմ, երկկողմ և եռակողմ տարբերակներով:  

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ վերջապես թեքահարթակների մասով առկա է հստակ ստանդարտ։ Եթե որևէ վարչական շրջան թեքահարթակ է կառուցում, այն պետք է համապատասխանի ստանդարտներին:

«Այս տարի պլանավորել ենք կառուցել 400 թեքահարթակ։ Խնդրում եմ հարգելի գործընկերներ  ստանդարտին պետք է խստորեն հետևել, և պետք է ուշադիր լինենք, որ մեր շինարարները նույնպես խստորեն հետևեն սահմանված ստանդարտներին, անորակ աշխատանք ընդունել չենք կարող»,- ասաց Ավինյանը:  

ajax-loader