Երևանի կենտրոնի մի մասը հոսանքազրկվել է

«Վիոլա Ջուր» ընկերության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Մյասնիկյան ենթականը սնող երկու մալուխ, որի հետեւանքով ժամը 15.20-ից հոսանքազրկված են Մյասնիկյան պողոտայից մինչեւ Սայաթ-Նովայի ու Մաշտոցի պողոտայի, ինչպես նաեւ հարակից այլ հատվածներ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը այլընտրանքային սնուցմամբ վերականգնել է որոշ հասցեների էլեկտրամատակարարումը, սակայն ամբողջությամբ դեռեւս վերականգնել հնարավոր չի լինում։

Ընկերությունը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը եւ հավաստիացնում, որ գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը բաժանորդների էլեկտրամատակարարումը հնարավորինս կարճ ժամկետում վերականգնելու համար։

ajax-loader