Երևանի մաքսային սպասարկման կենտրոն պետք է ներկայացնել բացառապես էլեկտրոնային դիմումներ

Փետրվարի 19-ից Երեւանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն դիմումներ ներկայացնելու նպատակով այլեւս մաքսատուն այցելելու անհրաժեշտություն չկա։

Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները եւ քաղաքացիներն այսուհետ դիմումները (նամակները) պետք է ներկայացնեն բացառապես էլեկտրոնային եղանակով՝ [email protected] էլեկտրոնային հասցեին:

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ էլեկտրոնային նամակների պատասխանները նշված էլեկտրոնային հասցեով կուղարկվեն հետադարձ ծանուցմամբ:

ajax-loader