Երևանում կկայանա «Գրեմմի» մրցանակակիր «Էբեն» քառյակի բացառիկ համերգը  

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական հոբելյանական 25-րդ փառատոնը մեկնարկում է «Գրեմմի» մրցանակակիր ֆրանսիական հայտնի «Էբեն» քառյակի  համերգով:

Փետրվարի 20 -ին՝ ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում  առաջին անգամ  հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր «Էբեն» քառյակը:

Բազմաթիվ միջազգային մրցույթների թափնեկիր,  «Տարվա անսամբլ» տիտղոսակիր քառյակն ավելի քան երկու տասնամյակների ընթացքում սահմանել է նոր չափանիշներ՝ հանդիսատեսին հանդես գալով տարբեր ժանրերի կատարումներով և նոր մոտեցումներով :

Համերգի  ծրագրում կհնչեն՝

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ | Լարային քառյակ համար 21

Ալֆրեդ Շնիտկե | Լարային քառյակ համար 3

Էդվարդ Գրիգ  | Լարային քառյակ համար 1

 Տոմսերը կարող եք ձեռք բերել փառատոնի պաշտոնական հարթակից 

 https://shorturl.at/vDQ28   ////  Ticketon.am-ից, Tomsarkgh.am-ից, Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղից կամ զանգահարելով  +37477805687 հեռախոսահամարին։

Տոմսերի արժեքը՝ 2000 – 15000 ՀՀ դրամ:

ajax-loader