Tag Archives: տեղահանված

«Գազպրոմ Արմենիա» շարունակում է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր սոցիալական քաղաքականության շրջանակում շարունակում է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին։ Անցած տարվա նոյեմբերից շուրջ 40 ընտանիք բնակվում է Ընկերության հաշվեկշռում գտնվող «Կարին» հանգստյան տանը։ «Գազպրոմ Արմենիա»-ն սեղմ ժամկետներում կազմակերպել էր հանգստյան տան ենթակառուցվածքների վերականգնումն ու շահագործումը՝ տեղահանված ընտանիքներին կացարաններով ապահովելու համար: Ներկայում այստեղ բնակվում է ավելի քան 100 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ «Կարին»-ում ստեղծված են ...

Կարդալ ավելին »

Ստեղծվել է ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ

Ստեղծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ։ Խորհուրդը խորհրդակցական մարմին է, որի նախագահը ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն է։ Խորհուրդը զբաղվելու է Կառավարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին վերաբերվող նախագծերը, որոշումները քննարկելու, նրանց կարծիքները և մոտեցումները պարզելու, որոշումներն ավելի թիրախավորված և կարիքահենք դարձնելու հարցերով։ Ինչպես նաև Կառավարության ծրագրերը ...

Կարդալ ավելին »

170 միլիոն դրամ ԶՊՄԿ-ից՝ աջակցելու տեղահանված արցախցիներին

«Աջակցություն տեղահանված արցախցիներին» ծրագրի շրջանակում 2023 թվականի սեպտեմբերից ԶՊՄԿ-ն ներդրել է 170 միլիոն դրամ։ Այդ մասին տեղեկացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը։ «Անցած օրն ամփոփվել է ծրագրի հերթական փուլը, որով կենցաղային տեխնիկա և կահույք էր տրամադրվում Կապան, Քաջարան և Մեղրի խոշորացված համայնքներում հանգրվանած արցախցիներին»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդալ ավելին »

«114 տեղեկատու»․ Տելեգրամ հարթակ՝ ԼՂ-ից տեղահանվածների համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Տելեգրամ հարթակում գործարկում է «114 տեղեկատու»-ն՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար:  Ինչպես տեղեկանում է ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, այն հնարավորություն կտա ինքնաշխատ եղանակով արագ և հասցեական հաղորդակցություն ապահովել ԼՂ-ից տեղահանվածների հետ՝ տրամադրելով իրենց հուզող հարցերի պատասխանները․ ըստ անհրաժեշտության՝ քաղաքացիները կկարողանան կապ հաստատել նաև մասնագետների հետ։  ԼՂ-ից տեղահանվածները Տելեգրամում կարող են փնտրել 114 տեղեկատու (ԼՂ), ապա ընտրել հետաքրքրող ոլորտները ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից տեղահանված քաղաքացիները հուլիսի 15-ից կարող են դիմել բնակելի տան կառուցման համար

Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդիկ հուլիսի 15-ից կարող են  դիմել  անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչից օգտվելու համար: Այդ մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնից:  «Կառավարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացակարգը հաստատվելուց հետո հունիսի 15-ից սկսվել է դիմումների ընդունման գործընթացը։  Առցանց եղանակով դիմում ներկայացնելու հնարավորություն ունեն միայն ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող ...

Կարդալ ավելին »

Պետությունը շուտով կսկսի ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար սոցիալական բնակարանների հիմնանորոգման աշխատանքները

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Հայաստանում սոցիալական բնակարաններով ապահովելու նպատակով քննարկվում է 300 կացարանի նախագիծ, շուտով կսկսվեն այդ կացարանների հիմնանորոգման աշխատանքները: Այդ մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացմանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հետաքրքրվեց, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար սոցիալական բնակարանների աշխատանքների մեկնարկը երբ է տրվելու: «Սոցիալական բնակարանային ֆոնդը զարգացնելու ուղղությամբ ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ն 5,5 մլն եվրո կտրամադրի Արցախից տեղահանվածներին աջակցելու նպատակով

2024թ. փետրվարի 13-ին Բրյուսելում կայացել է ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի 5-րդ նիստը: ԵՄ հայաստանյան գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը հաստատվել է ՀՀ և ԵՄ փոխադարձ հետաքրքրությունն ու հանձնառությունը՝ ամրապնդելու և խորացնելու հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա: Այդ նպատակով կողմերը պայմանավորվել են աշխատանքներ սկսել ԵՄ-Հայաստան Գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ՝ բոլոր հարթություններում համագործակցության համար սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ: Եվրոպական միությունը հայտարարել է լրացուցիչ 5,5 մլն եվրո մարդասիրական ...

Կարդալ ավելին »

Համահայկական Հիմնադրամը մոտ 200 տոննա հումանիտար աջակցություն է բաշխել մի շարք մարզերում տեղակայված բռնի տեղահանվածների ընտանիքներին

Համահայկական Հիմնադրամը մի շարք ընկերությունների հետ համագործակցության արդյունքում սեպտեմբերի 21-ից առ այսօր շուրջ 200 տոննա հումանիտար աջակցություն է բաշխել մի շարք մարզերում տեղակայված կարիքավոր ընտանիքներին։ Աջակցությունն իր մեջ ներառել է սննդի և հիգիենայի պարագաների փաթեթներ, տաք հագուստ, մահճակալներ, անկողնային պարագաներ, ծածկոցներ, տաքացուցիչներ և այլն։ Ինչպես տեղեկանում ենք Հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, տեղահանված ընտանիքների շրջանում թիրախային խմբերի ընտրությունը կատարվել է հետևյալ չափանիշների հիման ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը կաջակցի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աշխատանքի տեղավորելու հարցում

 Կառավարությունը հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրը։ Հունվարի 11-ին համապատասխան նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նախարարի խոսքով՝ ծրագիրն ունի երեք բաղադրիչ․ առաջին բաղադրիչը մասնագիտական ուսուցումն է` դրանից հետո առնվազն երեք ամիս պարտադիր աշխատանքի պայմանով, երկրորդ բաղադրիչը    վճարովի պրակտիկան է՝ դրանից հետո պարտադիր աշխատանքի տեղավորում ...

Կարդալ ավելին »

Նախագահը Solidaire հիմնադրամի տնօրենի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածների հումանիտար խնդիրները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է արգենտինական Solidaire հիմնադրամի հիմնադիր տնօրեն, օդաչու և պրոդյուսեր Էնրիկե Պինեյրոյի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, Էնրիկե Պինեյրոն Հայաստան է ժամանել սեփական «Բոինգ 787» օդանավով՝ բերելով Արգենտինայի կառավարության և հայ համայնքի կողմից Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար նախատեսված հումանիտար օգնությունը: Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել արգենտինացի բարերարին իր նախաձեռնության համար և ...

Կարդալ ավելին »
ajax-loader