Արցախցի ուսուցիչներն արդեն աշխատում են մարզերում

Արցախից տեղահանված 52 600 անձի արդեն ստացել են իրենց 100 հազարական դրամները, սակայն գործընթացը շարունակվում է։ Այդ մասին  այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Հոկտեմբերի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ 11 238 երեխա արդեն իսկ ընդգրկվել է կրթական հաստատություններում:

Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Սյունիքում՝ 458, Վայոց ձորում՝ 234, Գեղարքունիքում՝ 535, Արարատում՝ 1597, Կոտայքում՝ 1964, Արագածոտնում՝ 512, Արմավիրում՝ 956, Շիրակում՝ 427, Լոռիում՝ 635, Տավուշում՝ 325, Երևանում՝ 3595:

Ինչ վերաբերում է ուսուցիչների մասով թափուր հաստիքներին, նա հայտնեց, որ մարզերում դրանք հիմնականում լրացվել են:

ajax-loader