Tag Archives: տեղահանված

ԼՂ-ից տեղահանվածների համար գործարկվել է սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկում է «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ»՝ map.socservice.am: Այդ մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզի» նպատակն է ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելու պատրաստակամ միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների և սոցիալական նախաձեռնությունների առկա ռեսուրսները գույքագրելը ու դրանց հետագա կիրառումը պլանավորելը: Այս հարթակում կազմակերպությունները ...

Կարդալ ավելին »

Ուսանողները որպես կամավորներ կներգրավվեն ԼՂ-ից տեղահանվածների աջակցության ծրագրերում

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը և սեպտեմբերի 19-ից ստեղծված իրադրությունը՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներին՝ առաջարկելով իրենց ջանքերն ուղղել Լեռնային Ղարաբաղի բնակչության օգնության կազմակերպմանը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, մասնավորապես, առաջարկվել է դիտարկել բուհերի ուսանողներին և աշխատակիցներին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ձևավորված ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ

 Լեռնային Ղարաբաղից Հայաստան սեպտեմբերի 25-ին ժամը 06:00 դրությամբ մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ։ Ինչպես տեղեկացնում են կառավարությունից, նրանցից 2100-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 794-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: 2100 հաշվառվածներից մոտ 1000 անձ մեկնել է իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ մյուս 1100-ին կառավարությունն ապահովել է կեցության վայրով (մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է)։ ...

Կարդալ ավելին »

Արցախից տեղահանվածների բնակարանային ծրագրում կատարվել են փոփոխություններ

Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման ծրագրի պայմաններում կատարվել են փոփոխություններ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը տեղեկացրեց, որ փոփոխությունների նպատակը շահառուների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելն է։ Ծրագրի շրջանակում Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքները կարող են ձեռք բերել, կառուցել և վերակառուցել իրենց սեփական ...

Կարդալ ավելին »

Փախստականների և տեղահանվածների թիվն աշխարհում գերազանցել է 108 միլիոնը

Աշխարհում պատերազմների, բռնությունների և մարդու իրավունքների խախտումների պատճառով իրենց տները լքած փախստականների և տեղահանվածների թիվը 2022 թ. վերջին հասել է 108,4 միլիոնի: Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, 108,4 միլիոնը ռեկորդային բարձր թիվ է։ 19.1 միլիոնով աճը նույնպես տարվա ընթացքում փախստականների և տեղահանվածների թվի աճի ամենաբարձր ցուցանիշն է։ Ընդգծվում է, որ 108,4 միլիոն մարդուց 35.3 միլիոնը փախստականներ են, որոնք լքել են ...

Կարդալ ավելին »
ajax-loader