360 միլիոն դրամ կհատկացվի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու համար 

ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել 360 միլիոն դրամ գումար հատկացնել մարզպետների աշխատակազմերին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար առաջին անհրաժեշտության ապրանքների հրատապ ձեռքբերման գնումների ֆինանսավորման նպատակով:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի զեկուցմամբ՝ սեպտեմբերի 28-ին ՀՀ կառավարության նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում կատարելու և ՀՀ մարզպետների աշխատակազմերին գումար հատկացնելու մասին հարցը:

Նախարար Սանոսյանի խոսքով՝ մասնավորապես Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերին կհատկացվի 50-ական միլիոն դրամ, իսկ մյուս մարզերին՝ 30-ական մլն դրամ:

«Տարբերությունը պայմանավորված է աշխարհագրությամբ․ այս մարզերում մեր հայրենակիցներն ավելի շատ են տեղաբաշխված: Մենք, ըստ հետագա անհրաժեշտության, գումարները կավելացնենք և կվերաբաշխենք»,-պարզաբանեց Սանոսյանը՝ նշելով, որ Սյունիքի մարզին արդեն հատկացվել է 100 միլիոն դրամ, որպեսզի հոգան առաջին կարիքները։ Այս հատկացումը կլինի երկրորդը, իսկ մյուս հատկացումներն, ըստ անհրաժեշտության, կիրականացվեն: 

ajax-loader