Tag Archives: ապրանք

Երբ և ինչ պայմաններով են վերադարձվում հսկիչ գնմամբ ձեռքբերված ապրանքները

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում որոշում կայացրեց, որի նպատակը հսկիչ գնմամբ ձեռքբերված ապրանքների վերադարձման կարգը և ժամկետները հաստատելն է: Ըստ գործող կարգի, հսկիչ գնմամբ ձեռք բերված և չվերադարձված ապրանքները հարկային մարմինը դրանք ստանալու օրվան հաջորդող երեսուն աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տնօրինմանը: Խնդիրն այն է, որ որոշ ապրանքների դեպքում, ինչպիսիք են ալկոհոլային խմիչքները, ...

Կարդալ ավելին »

Պարտադիր դրոշմավորվում են նոր խումբ ապրանքներ

Հայաստանը հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման է անցնում նոր խումբ ապրանքների համար։ Այժմ պարտադիր դրոշմավորվում են ծխախոտը, ալկոհոլը և փաթեթավորված խմելու ջուրը։ Մեկնարկել են նաև կաթնամթերթքի, գարեջրի, գազավորված և ոչ ալկոհոլային խմիչքների, շոկոլադի և մի շարք այլ ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագրերը։ Հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորումը թույլ է տալիս իրականացնել վերահսկողություն շրջանառությունում գտնվող յուրաքանչյուր ապրանքի նկատմամբ՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև վերջնական ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ում ստորագրվել է ապրանքների փոխանակման ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգը

ԵԱՏՄ երկրների ղեկավարները ստորագրել են ապրանքների փոխանակման ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգը: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը: «Այսօր կառավարությունների ղեկավարները ստորագրեցին ապրանքների փոխանակման ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգը: Այս փաստաթուղթը կնպաստի ազգային բորսաների զարգացմանը և բիզնես-շուկայի ընդլայնմանն, իսկ գները կձևավորվեն մրցակցային հիմունքներով»: Նյութի աղբյուրը՝ B24.am https://b24.am/economy/412890.html

Կարդալ ավելին »

Դյուրացվում է երկակի կամ ռազմական նշանակության չճանաչված մի շարք ապրանքների արտահանման կարգը

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում որոշում կայացրեց, որով  փոփոխություններ է առաջարկում երկակի նշանակության ապրանքների արտահանման ոլորտի օրենքներում, որով դյուրացնում են արդեն իսկ փորձաքննության ենթարկված և երկակի կամ ռազմական նշանակության չճանաչված ապրանքների մաքսային ձևակերպումների կարգը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց. «ՀՀ տարածք ռազմական նշանակության ապրանքների ներմուծումը, ինչպես նաև ՀՀ տարածքից երկակի նշանակության ապրանքների արտահանումը ու ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանում օգոստոսին սպառողական գներն աճել են 0.2%-ով

Ռուսաստանում տարեկան գնաճը 2024 թվականի օգոստոսին դանդաղել է մինչև 9.05%` հուլիսի 9.13%-ի դիմաց: Ամսական համեմատությամբ օգոստոսին սպառողական գներն աճել են 0.2%-ով: Ըստ վիճակագրության՝ պարենային ապրանքներն օգոստոսին էժանացել են 0.01%-ով` նախորդ ամսվա համեմատ, թեև տարեկան կտրվածքով թանկացել են 9.72%-ով: Ոչ պարենային ապրանքների գներն ամսական կտրվածքով աճել են 0.6%-ով, իսկ 2023 թվականի օգոստոսի համեմատ՝ 6.09%-ով: Ծառայությունների արժեքն ընթացիկ տարվա հուլիսին աճել է ...

Կարդալ ավելին »

Ագրոպարենային ապրանքների 58 տոկոսն արտահանվում է Ռուսաստան

Հայաստանի ագրոպարենային ապրանքների՝ միջինացված ցուցանիշով 58 տոկոսն է արտահանվում Ռուսաստան: Այդ մասին ասուլիսում ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը՝ անդրադառնալով արտահանման դիվերսիֆիկացիայի վերաբերյալ հարցին:  Խոջոյանի խոսքով՝ միայն 2024 թվականին կազմակերպվել են 4 միջազգային ցուցահանդեսներ, որոնց մասնակցել է հայկական շուրջ 120 կազմակերպություն: «Այսինքն՝ 120 կազմակերպություն՝ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, հնարավորություն է ունեցել իր արտադրանքը ներկայացնելու Արաբական Միացյալ Էմիրություններում, ԱՄՆ–ում, ԵՄ երկրներում: Միջինացված և ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ում գործարկվել է ապրանքների հայտարարագրերի էլեկտրոնային ծանուցման համակարգը

Ապրանքների ներմուծման ու արտահանման հայտարարագրերի էլեկտրոնային ծանուցման համակարգին ամբողջովին անցնելուն ընդառաջ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում ներդրվել է այսպես կոչված «Մեյլինգ» համակարգը: ՊԵԿ-ից հայտնում են, որ ՀՀ-ից արտահանվող (այդ թվում` ԵԱՏՄ անդամ երկրներ) ապրանքների համար ներկայացված հայտարարագրերը գրանցվելուց հետո ռիսկերի կառավարման համակարգի կողմից «Դեղին ուղի» կամ «Կարմիր ուղի» ընտրվելու դեպքում (որը ենթադրում է փաստաթղթային հսկողություն) այսուհետ անհրաժեշտություն չկա ֆիզիկապես ներկայանալու Երևանի Իսակովի ...

Կարդալ ավելին »

Երկակի նշանակության ապրանքներն առանց թույլտվության օդանավով ԵԱՏՄ երկրներ արտահանելու դեպքում պատիժներ սահմանվեցին

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց պատասխանատվության նորմեր սահմանել ՀՀ տարածքից ԵՏՄ անդամ երկիր օդային տրանսպորտով Կառավարության սահմանած ցանկում ներառված զգայուն ապրանքատեսակների՝ առանց համապատասխան թույլտվությունների արտահանման  դեպքում: Հիմնավորման մեջ նշվում է. «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքով Կառավարությանը վերապահված է լիազորող նորմեր ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը՝ «Մաքսային տարանցում» ընթացակարգով ձևակերպված ապրանքների կարգավիճակի վերաբերյալ

ՊԵԿ-ը հայտնում է, որ առ այսօր ԵԱՏՄ տարածքից ՀՀ տարածք տեղափոխվող ապրանքների վերաբերյալ տարանցման հայտարարագրում ոչ ճշգրիտ տեղեկությունների բացահայտման դեպքերով հարուցված վարչական վարույթների ընթացքում, եթե չի ապացուցվել խնդրո առարկա ապրանքների՝ Միության անդամ չհանդիսացող պետության տարածքով տեղափոխվելու ընթացքում բեռնաթափման, փոխաբեռնման, այլ բեռնային գործողությունների ենթարկված լինելու կամ մաքսային ապահովման միջոցները վնասված լինելու փաստը, ապա կոմիտեի կողմից կիրառվել է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ ...

Կարդալ ավելին »

Wildberries-ը գործարկել է ապրանքների վարկանիշի հաշվարկի նոր մեթոդ

Ռուսական խոշորագույն առցանց առևտրային հարթակ Wildberries-ը հայտարարել է ապրանքների վարկանիշի հաշվարկման նոր համակարգի գործարկման մասին։ Այժմ՝ հրապարակումից երեք ամիս անց, ապրանքի մասին ակնարկն օրեցօր կդառնա ավելի ու ավելի քիչ նշանակալից, և դրա ազդեցությունը ապրանքի վարկանիշի վրա կնվազի։ Միևնույն ժամանակ, 15 ամենաթարմ ակնարկները միշտ ավելի շատ կազդեն վարկանիշի վրա, քան մյուսները: Ինչպես նշել են մամուլի ծառայությունում, թարմացումը թույլ կտա պահպանել ընթացիկ ...

Կարդալ ավելին »
ajax-loader