Հայաստանում կբարձրանան արտահանվող ենթաակցիզային ապրանքների Պետական տուրքի դրույքաչափերը։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը հոկտեմբերի 18-ի նիստում դրական եզրակացություն է տվել Պետական տուրքի մասին օրենքում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի խոսքով ՝ առաջարկվող փոփոխությունները համապատասխանեցվում են Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի պահանջներին: Պետական տուրքը գանձվում է մաքսային մարմինների կողմից սահմանին ծառայություններ մատուցելու համար’ հայտարարագրերի լրացում, բեռների պահպանում և այլն:
Նախկինում այդ մասհանումները կատարվել են մաքսային վճարների շրջանակներում, սակայն ներկայումս դրանք իրականացվում են Պետական տուրքի մասին օրենքի պահանջներին համապատասխան: Նախագծի կարգավորման առարկան առանձին կատեգորիաների ապրանքների ստուգման և գրանցման համար պետական տուրքի տարբերակված դրույքաչափերի սահմանումն է: Մասնավորապես, այժմ տնտեսավարող սուբյեկտները վճարում են հազար դրամ՝ մինչև 1 տոննա ապրանք, և 300-ական դրամ՝ յուրաքանչյուր հաջորդ տոննայի դիմաց։ Այժմ առաջարկվում է ավելի բարձր դրույքաչափեր սահմանել ԵԱՏՄ երկրներ արտահանվող և այդ պետություններից ներմուծվող ենթաակցիզային ապրանքների համար։ Մինչև 1 տոննա բեռներից կհարկվի պետական տուրք’ բազային պետական տուրքի 10-ապատիկի չափով, այսինքն’ 10 հազար դրամ, և յուրաքանչյուր հաջորդ տոննայի համար ‘ մեկ բազային պետական տուրքի չափով կամ 1 հազար դրամ:
Մանուկյանը նշել է, որ 2020 թվականից դրույքաչափերը չեն փոխվել։ Հետագայում նախատեսվում է փոփոխություններ մտցնել նաև ապրանքների անվանումների այլ կատեգորիաներում ։ 2022 թվականի տվյալներով՝ ենթաակցիզային ապրանքների ԵԱՏՄ երկրներ արտահանման ժամանակ փաստաթղթերի ձևակերպման, այդ թվում ՝ հայտարարագրերի ձևակերպման ծառայության համար վճարվել է 9,548 մլն դրամ։ Այս տարվա 9 ամիսներին այդ թիվը կազմել է 6,233 մլն դրամ։ Օրինագծի ընդունման և այս տարվա դինամիկան պահպանելու դեպքում 2024 թվականին ակնկալվում է ստանալ 69 մլն դրամ։ ՊԵԿ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ առաջարկվող փոփոխությունները որևէ կերպ չեն անդրադառնա խոշոր արտահանողների և ներմուծողների վրա:
Հաշվարկն իրականացվել է երկրի մաքսային ծառայությունների ծախսերի փոխհատուցման սկզբունքի հիման վրա։ Ավելին, ԵԱՏՄ երկրներ ապրանքների ներմուծման և դրանց հետագա արտահանման դեպքում ակցիզային հարկը վերադարձվում է տնտեսավարող սուբյեկտներին։