Նախագահը Solidaire հիմնադրամի տնօրենի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածների հումանիտար խնդիրները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է արգենտինական Solidaire հիմնադրամի հիմնադիր տնօրեն, օդաչու և պրոդյուսեր Էնրիկե Պինեյրոյի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, Էնրիկե Պինեյրոն Հայաստան է ժամանել սեփական «Բոինգ 787» օդանավով՝ բերելով Արգենտինայի կառավարության և հայ համայնքի կողմից Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար նախատեսված հումանիտար օգնությունը:

Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել արգենտինացի բարերարին իր նախաձեռնության համար և նշել, որ նման ձեռնարկներն արժանի են ամենաբարձր գնահատանքի:

«Վստահ եմ, որ Ձեր արարքը Հայաստանի և Արգենտինայի ժողովուրդների բարեկամության հերթական դրսևորումներից է և արժանվույնս կգնահատվի մեր հայրենակիցների կողմից»,- նշել է Վահագն Խաչատուրյանը:

ajax-loader