Tag Archives: Նախագահ

Նախագահը Դավոսում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի հետ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի  տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Այդ մասին հայտնել է Հայաստանում Իրանի դեսպանությունը՝ X-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ։ «Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը մեր երկրի արտաքին գործերի նախարարն ընդգծել է Կովկասում իրադարձությունների զարգացման գործընթացում հաղորդակցության պատմական ուղիների պահպանման և աշխարհաքաղաքական փոփոխությունների բացակայության կարևորությունը»,- ասված է գրառման մեջ։

Կարդալ ավելին »

Նախագահը ներկա է գտնվել Սյունիքում SMART կենտրոններ հիմնելու մասին ԵՄ հայտարարության ստորագրմանը

Բրյուսելում ընթացող «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում երկու «SMART» կրթական կենտրոններ հիմնելու համար ներդրումային դրամաշնորհի հատկացման համաձայնագրի վերջնականացման մասին հայտարարության ստորագրմանը: Հայտարարությունը ստորագրել են Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թոմաս Օստրոսը:  Ընդգծելով նման կրթական կենտրոնների հիմնադրման կարևորությունը, նախագահ Վահագն Խաչատուրյանը ...

Կարդալ ավելին »

Նախագահը Solidaire հիմնադրամի տնօրենի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածների հումանիտար խնդիրները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է արգենտինական Solidaire հիմնադրամի հիմնադիր տնօրեն, օդաչու և պրոդյուսեր Էնրիկե Պինեյրոյի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, Էնրիկե Պինեյրոն Հայաստան է ժամանել սեփական «Բոինգ 787» օդանավով՝ բերելով Արգենտինայի կառավարության և հայ համայնքի կողմից Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար նախատեսված հումանիտար օգնությունը: Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել արգենտինացի բարերարին իր նախաձեռնության համար և ...

Կարդալ ավելին »

Նախագահն ու Հնդկաստանի ազգային պաշտպանության քոլեջի հրամանատարը քննարկել են գործակցային հեռանկարները

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հնդկաստանի ազգային պաշտպանության քոլեջի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիյային: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։  Ողջունելով հյուրին նախագահը նշել է. «Մեր բարեկամությունը դարերի պատմություն ունի, և Հայաստանի անկախացումից հետո մենք, շարունակելով այդ ավանդույթը և դիվանագիտական հարաբերություններ հաստատելով Հնդկաստանի ...

Կարդալ ավելին »
ajax-loader